Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինքնասպանություն

22:19, cumartesi, 25 mayıs, 2013
Ինքնասպանություն
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Թվում է՝ ուր որ է, արև դուրս կգա,
     Լույսը կբացվի, հոգիդ լույսով կլցվի.
     Անշունչ հայացքդ կյանքի շնչով կվարակվի,
     Ու արյունդ երակներում կվարարի...
    
     Բայց ոչի՜նչ, ոչինչ էլ չի լինի,
     Այլ կորոտա կայծակ, անձրև կտեղա,
     Ու կթրջվես, կցեխոտվես դու շարունակ.
     Լույսն էլ չի բացվի, համատարած խավար կտիրի:
    
     Քո այտերից անձրևի հետ արցունք կհոսի,
     Կուզես ճչալ ու աղաղակել՝ շուրթերդ սառած կլինեն.
     Կուզես քայլել, բայց կանշարժանաս,
     Կուզես փակել աչքերդ հոգնած, և անդարձ հեռանալ կցանկանաս,
    
     Բայց աչքերդ չեն փակվելու,
     Քո ձեռքերն են քարանալու,
     Եւ ցավով ես դու հիշելու
     Քո մեղքերը, և՝ զղջալու:
    
     Եւ կթվա՝ կփրկվես քո մեղքերից
     Կեղծ հավատքով, անհավատ մի աղոթքով,
     Կմոտենա քո վախճանը այս առավոտ,
     Ծնկի կգաս ու կաղաչես, որ չմեռնես այս առավոտ:
    
    
     Ահա մի լույս կրկին մարեց,
     Կյանքի հույսը քո խորտակվեց.
     Ահա նորից զուր սպասումից, հոգու ցավից
     Մի մեղք ծնվեց կեղծ հավատքից:
    
     Քո աչքերը խեղդվեցին արցունքի մեջ
     Քո մտքերը խեղաթյուրվեց քո մտքերից,
     Եւ սկսում ես ատել դու քեզ,
     Դու ուզում ես սպանել ինքդ քեզ
    
     Ինքնասպանությու՜ն՝ մտքովդ միայն հենց դա է անցնում.
     Եւ ելք արդեն էլ չե՜ս որոնում՝
     Դանակ ես վերցնում, կամ պարան կախում,
     Եւ այս կյանքից ինքդ քեզ զրկում...
Kaynak: facebook.com
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5865 | 0 | 0
Facebook