Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արցախի կարգավիճակը որոշվել է 1992թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեով և, այն անկախ պետություն է

14:37, salı, 23 mayıs, 2023
Արցախի կարգավիճակը որոշվել է 1992թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեով և, այն անկախ պետություն է
     Մարդկության դեմ հանցագործություն իրականացնողների, օրենքը բռնաբարողների, բռնապետության սիրահարների որոշումները առոչինչ են, իսկ նրանք ենթակա են ծանր պատժի ...
    

     Ակն ընդ ական վավերագրողների համայնքը հայտարարում է, որ Հայաստանի իշխանության լծակներին տիրապետողների ցանկացած որոշում ու հայտարարություն զրոյական նշանակություն ունի, ՀՀ ոչ մի քաղաքացու չի ներկայացնում և տմարդի է։
Հայաստանից որևէ գործիչ իրավասու չի Արցախը ճանաչել այլ երկրի կազմում, լինի նա դավաճան, Հայաստանում Ադրբեջանի ծպտված ներկայացուցիչ, թե խելագար։
Արցախի կարգավիճակը որոշվել է 1992թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, և այն անկախ պետություն է, իսկ ձևով՝ ժողովրդավար, իտարբերություն կոռումպացված, բռնապետ Ադրբեջանի։
Հայաստանի Հանրապետությունն Անկախության հռչակագրով և ներպետական օրենսդրությամբ երաշխավորում է Արցախի անկախությունը։
     Ավելին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշմամբ ՀՀ-ն չի ընդունում որևէ փաստաթուղթ, որն Արցախը Ադրբեջանի մաս կճանաչի։
Իհարկե, Արցախին մենակ թողնելը ոչ միայն օրենքի բռնաբարում է, այլև մարդկության դեմ հանցագործություն՝ ցեղասպանության իրագործում։
Հետևաբար մարդկության դեմ հանցագործություն իրականացնողների, օրենքը բռնաբարողների, բռնապետության սիրահարների որոշումները առոչինչ են, իսկ նրանք ենթակա են ծանր պատժի։
Ակն ընդ ական վավերագրողների համայնքը պատրաստ է աջակցել, համագործակցել, ռեսուրսներ տրամադրել այն ստեղծագործողներին, որոնք այս Եղեռնը կանխարգելելու համար գործողություններ կիրականացնեն։
Միասին կպահենք Արցախը և Արցախը կպահի մեզ.
    
    
     Ակն ընդ ական վավերագրողների համայնք

    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
690 | 0 | 0
Facebook