Պարզապես այստեղից գնեք Էլ.եղանակով լույս տեսած Էլեն Հարությունյանի «Էներգիայով լի մայրության գաղտնիքները» 140 էջանոց գիրքը: Գիրքում ամեն բան մատչելի է, լուծումներն էլ բավական պարզ: Առաջարկվում են տարբեր հնարքներ ու մոտեցումներ մայրության ընթացքում առաջացող մատահրավերներն և դժվարությունները դիմակայելու համար: Այս հանրամատչելի և օգտակար ուղեցույցը կօգնի նոր, մայրության դուռը բախած կանանց, նաև փորձառու ու բազմազավակ մայրերին` պարզ գործիքների ու տեխնիկայի միջոցով կարգավորել ներընտանեկան և միջսերնդային հարաբերությունները, հեշտացնել կենցաղը, վերգտնել սպառված էներգիան և համբերությունը՝ լիարժեք վայելելու մայրության բերկրանքը։
Էլեն Հարությունյանի մասին
- Աշխատում է «Երեխաների պաշտպանության ցանց» -ում որպես գործադիր տնօրեն և «Ընտանիք և համայնք» ԲՀԿ-ում որպես ծրագրերի ղեկավար
- 2 տղայի մայրիկ՝ 5 տարեկան և 4 ամսական
- Մասնագիտությամբ սոցիալական աշխատող՝ երեխաների պաշտպանության ոլորտում 10+ տարվա գործունեությամբ
- Ծնողավարության վերաբերյալ հոդվածների, ուղեցույցների ու ձեռնարկների հեղինակ և համահեղինակ
- Ծնողավարման թեմայով դասընթացների հեղինակ և վարող ավելի քան 1000+ մասնակցի համար
- Վարում է «Էլեն Հարությունյանի բլոգը ծնողավարության մասին» ՖեյսբուքյանևԻնստագրամյանբլոգերը
- Էլեն Հարությունյանը «Նիդերլանդական օրագրի» Հայաստանյան թղթակիցներից է
Ինչ անել այս էմոցիոնալ ու անտեղի ստրեսը հանելու համար
«Էներգիայով լի մայրության գաղտնիքները» գիրքը մի պարզ իրականության մասին է: Հայաստանում կանայք ծախսում են անհավանական մեծ էներգիա իրենց մայրության ընթացքում՝ մաքրություն, կերակուրների պատրաստում, երեխաների խնամք ու դաստիարակություն, ամուսնու, մեծ ընտանիքի անդամների հետ հարաբերություններ․ այս ամենն արդեն իսկ այնքան էնեգիա է տանում, որ կանայք չեն հասցնում կամ արդեն չեն ցանկանում ժամանակ տրամադրել իրենց ընկերներին, աշխատանքին և նախասիրություններին։ Մինչդեռ կարևոր է նաև հոգ տանել, որ այս ծախսված էներգիան հետ բերվի, այլապես մայրիկը հյուծվում է, էմոցիոնալ ու ֆիզիկական առումներով սպառվում և պարզապես չի վայելում մայրությունը․ մշտական հոգնածություն, գլխացավեր, ցածր տրամադրություն, հախուռն էմոցիաներ։ Արդյունքում մայրիկը հաճախ բղավում է երեխայի վրա, կոնֆլիկտներ ունենում ընտանիքի անդամների հետ, որոնք էլ իրենց հերթին նորից անդրադառնում են մայրիկի տրամադրության վրա, և փակ շղթա է ստացվում: Լուծումներն ակնհայտ են, դրանք շարադրված են գրքում:
Փնտրեք մի խաղաղ անկյուն ու ընթերցեք այն:
Կրկին հիշեցնենք, որ գիրքն էլեկտրոնային է, այնպես որ կարող եք գնել աշխարհի ցանկացած անկյունից: Գնելու համար բավարար է մտնել
https://elenharutyunyan.uteach.io/
կայքը, վճարել գումարն ու ներբեռնել գիրքը: Ձեզ ու ձեր փոքրիկներին կանաչ ճանապարհ: