Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նվիրված էր դիրիժոր-խմբավար, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի 100-ամյակին

17:30, çarşamba, 22 mayıs, 2024
Նվիրված էր դիրիժոր-խմբավար, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի 100-ամյակին
    
դիրիժոր-խմբավար և կոմպոզիտոր Վլադիլեն Բալյան

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում մայիսի 8-ին հիշատակի միջոցառում էր՝ նվիրված թանգարանի հիմնադիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, դիրիժոր-խմբավար և կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի 100-ամյակին։ Թանգարանի տնօրեն, 2012 թվից մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Մարինե Օթարյանի ղեկավարությամբ կազմակերպված «Երգ, մեր երգը» տեսահոլովակի շնորհանդեսը մեծ հաճույք պարգևեց գեղեցիկի սիրահարներին։ Բալյանը հեղինակել է կամերային օպերաներ՝ «Սիրո անհուն առեղծվածը» և «Ճակատագիր», «Հազարան բլբուլ» բալետային սյուիտ, պոետորիա - «Ամբոխները խելագարված» Կոնցերտ-ֆանտազիա շեփորի, երգչախմբի ու նվագախմբի համար, «Ռեքվիեմ»

Մարինե Օթարյան

նվիրված երկրաշարժի զոհերի հիշատակին, «Աշուն է, գյուղում՝ հարսանիք» գրված երգի-պարի անսամբլի համար, վոկալ-գործիքային շարքեր՝ «Քառատողեր», «Գարունը անտառում», «Երեք էջ կնոջ օրագրից», «Քեզ հետ, Հայաստան», «Վանա ծովը» ՝ գրված երգչախմբի համար, դաշնամուրային տրիո, «Էպիտաֆիա» ձայնի և լարային նվագախմբի համար, «Վեց ռոմանս առանց խոսքի» դաշնամուրային տրիո, «Գարունդ հայերեն է գալիս» ձայնի, բլուլի և դուդուկի համար։ Հեղինակել է բազմաթիվ խմբերգեր, ռոմանսներ, երգեր հայ դասական պոետների խոսքերով։

Միջոցառմանը մասնակցում էին հայտնի երաժիշտներ, արվեստի ու մշակույթի գործիչներ։ Հնչեցին Վլադիլեն Բալյանի Ստեղծագործություններից, ցուցադրվեցին տեսահոլովակներ, որոնց ստեղծմանը մասնակցել էին տարբեր թանգարաններ։ Տեսահոլովակները պատմում էին թանգարանի ստեղծման, Վլադիլեն Բալյանի ու հայ անվանիների մասին, ու ամենը զուգակցվում էր Բալյան կոմպոզիտորի մեղմ, քաղցրահունչ ստեղծագործությունների ուղեկցությամբ։ Մարինե Օթարյանի տպավորիչ ու բովանդակալից խոսքից հետո հավաքված գործիչներն ու ստեղծագործողները, կատարողները պատմեցին հետաքրքիր դրվագներ ու անմոռանալի հուշեր կոմպոզիտորի կյանքից։

Դաշնակահարուհի Մարգարիտ Սարգսյանի խոսքը շատ հուզիչ էր՝ նա ներկայացրեց կատարողի ապրումները։ Հատկապես առանձնացվեց «Կարոտի կանչ» ստեղծագործությունը։ Տենոր Արսեն Գևորգյանին և մեցցո-սոպրանո Նարինե Անանիկյանին նվագակցեց դաշնակահարուհի Մարգարիտ Սարգսյանը։

Նշվեց, որ Բալյանն արժանացել է Հայաստանի հանրապետության ժողովրդական արտիստի կոչման, Մովսես Խորենացու շքանշանի, աչքի է ընկել ՀՀ-ում մշակույթի զարգացմանը բերած իր նպաստով, կազմակերպչական գործունեությամբ։

1965 թ. կազմակերպել է 20-րդ դարի հռչակավոր կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի փառատոնը Երևանում, որին Բրիտտենից բացի մասնակցել են նաև թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը, երգիչներ Գալինա Վիշնեվսկայան և Փիթեր Փիրսը։

Վլադիլեն Բալյանը, արվեստի վաստակավոր գործիչ էր, Գյումրիի և Երևանի պատվավոր քաղաքացի։ Բալյանի 100-ամյա հոբելյանի առթիվ միջոցառումներ են կազմակերպվել նաև նրա հայրենի Գյումրիում, որտեղ ի հիշատակ կոմպոզիտորի նրա անվամբ պուրակ է բացվել։ Ինչպես Գյումրիում կայացած միջոցառումներին, այնպես էլ Մարինե Օթարյանի կազմակերպած միջոցառմանը մասնակցում էր նաև Վլադիլեն Բալյանի որդին՝ Կարեն Բալյանը, ով հեղինակել է ժամանակակից ճարտարապետության տեսության և պատմության մասին մոտ 100 մենագրություններ և գիտական հոդվածներ, որոնք հրատարակվել են տարբեր երկրներում։ Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում։

Տեքստը և լուսանկարները` Նաիրա Գասպարյանի,

բ․գ․թ․, դոցենտ, ԵՊՀ, Երևան

Հատուկ Նիդ.Օրագրի համար
    
    

On May 8, a commemorative event was held in Alexander Spendiaryan House-Museum, dedicated to the 100th anniversary of the founder of the museum, the conductor-choirmaster and composer Vladilen Balyan, a graduate of Yerevan State Conservatory named after Komitas. The presentation of the video clip «Song, our song» , organized by the director of the museum, an honored figure of culture since 2012, composer Marine Otaryan, gave great pleasure to lovers of beauty. Balyan authored chamber operas: "The Endless Mystery of Love" and "Destiny", ballet suite "A Thousand Nightingales", poetoria - "Crowds Mad" Concert-fantasy for trumpet, choir and orchestra, "Requiem" dedicated to the memory of earthquake victims, "It's autumn, a wedding in the village" written for the song-dance ensemble, vocal-instrumental series: "Quarters", "Spring in the forest", "Three pages from a woman's diary", "With you, Armenia", "Vana sea" written for the choir for piano trio, "Epitafia" for voice and string orchestra, "Six romances without words" piano trio, "Your spring is coming in Armenian" for voice, blul (open single end-blown flute with fingerholes) and duduk. He composed many choruses, romances, songs with the words of classical Armenian poets. Famous musicians, art and culture figures took part in the event, Vladilen Balyan's works were played, videos created by various museums were shown. The video clips told about the creation of the museum, Vladilen Balyan and famous Armenians, and everything was combined with the accompaniment of the soft, melodious compositions of the composer Balyan. After the impressive and meaningful speech delivered by Marine Otaryan, the gathered figures and composers, performers told interesting episodes and unforgettable memories from the composer's life.

Pianist Margarit Sargsyan's speech was very moving, she presented the feelings of a performer. The work "Call of Nostalgia" was especially highlighted.

Tenor Arsen Gevorgyan and mezzo-soprano Narine Ananikyan were accompanied by pianist Margarit Sargsyan.

It was noted that Balyan was awarded the title of People's Artist of the Republic of Armenia, the Order of Movses Khorenatsi, he was distinguished by his contribution to the development of culture in Armenia, and his organizational activities.

In 1965 he organized the festival of the famous 20th century composer Benjamin Britten in Yerevan, in which, in addition to Britten, cellist Mstislav Rostropovich, singers Galina Vishnevskaya and Peter Pierce also participated.

Vladilen Balyan was an honored artist, an honorary citizen of Gyumri and Yerevan. On the occasion of Balyan's 100th anniversary, events were also organized in his native Gyumri, where a park named after him was opened in memory of the composer. Both the events held in Gyumri and the event organized by Marine Otaryan were also attended by the son of Vladilen Balyan, Karen Balyan, who authored about 100 monographs and scientific articles on the theory and history of modern architecture, which were published in different countries. The atmosphere in the museum-hall was warm and friendly.

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
886 | 0 | 0
Facebook