Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վանաձորում արձանագրվել են առաջին խախտումները

Vazgen
Yazar:
Vazgen
13:10, pazar, 09 eylül, 2012
Վանաձորում արձանագրվել են առաջին խախտումները

012 թ. սեպտեմբերի 9-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրականացնում է Վանաձոր համայնքի ՏԻՄ ընտրությունների դիտորդություն: Ժամը 9:30-ի դրությամբ դիտորդներն արձանագրում են, որ բոլոր քվեախցիկները ստվարաթղթից են, որն անհարմարություն է ստեղծում, ընտրություն կատարելիս ճկվում է, որը քվեաթերթիկները սխալ նշելու պատճառ կարող է հանդիսանալ:

Չնայած նախորդ ընտրության փորձին՝ թիվ 30/52, 30/38, 30/42, 30/46, 30/7, 30/11, 30/23, 30/56 դիտորդների կողմից արձանագրվել է, որ անձնագրում դրվող կնիքը չի պահպանվում՝մոտ 1 ժամ անց ցնդում է: Այսինքն, արդեն իսկ կարող ենք ենթադրել, որ մեծ է բազմակի ընտրության ռիսկը և վտանգված է ընտրության թափանցիկությունը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մամուլի հաղորդագրություն

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4074 | 0 | 0
Facebook