Ձմեռային հանգստի յուրահատուկ տարբերակներ Հայաստանում
Ձմեռային հանգիստն ունի իր առանձնահատուկ հրապույրը: Ձմռանը հանգստանալ ցանկացողների մեծամասնությունը, բնականաբար, ընտրում է հանգստի այն տարբերակները կամ ուղղությունները, որոնք առավել թրենդային են տվյալ տարածաշրջանում կամ ժամանակահատվածում: Սակայն պետք չէ մոռանալ, որ միշտ էլ գոյություն ունեն այլընտրանքներ, չբացահայտված վայրեր, որոնք առանձնապես գրավիչ են նրանց համար, ովքեր սիրում են փոփոխություններ և բացահայտումներ: Ներկայացնենք Հայաստանի ձմեռային հանգստի այլընտրանքային ուղղությունները և միջոցառումները, որոնց մասին հնարավոր է ոչ բոլորը գիտեն: Լեռնանիստ: Հրազդանի շրջանում գտնվող այս գյուղը բոլորովին վերջերս է դարձել ձմեռային հանգստի կենտրոն՝ շնորհիվ վերջին մի քանի տարում այստեղ ձևավորված դահուկային սահուղիների և ճոպանուղու: Ձմեռային սպորտաձևերի զարգացմանը նպաստում են տարվա 4 ամիսներին ձյունառատ լեռնալանջերը: Ատրակցիոններից բացի, գյուղի շրջակայքում կան պատմամշակութային հուշարձաններ, տեսարժան վայրեր:
Ապարան: Ձյունառատ Ապարանում սպորտի սիրահարները կարող են մասնակցել «Ապարանյան ձմեռ» փառատոնին, որը ներառում է դահուկասպորտ, ձմեռային խաղեր, ձնամարտի առաջնություն: Վերջինս նորություն է Հայաստանում: «Յուկիգազն» կամ «Ձնամարտ» -ի առաջնությունն առաջին անգամ անցկացվել է հենց «Ապարանյան ձմեռ» փառատոնի շրջանակներում՝ 2019թ.: Ձնամարտն ունի հստակ կանոններ, խաղի ժամանակ օգտագործվում են հատուկ սարքով պատրաստված ձնագնդիներ:
Թեղենիս, Հատիս, Եղեգիս: Ձմեռային Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է հատկապես նրանով, որ հնարավորություն է տալիս հաղթահարել լեռների ու բլուրների վրայի ձյան հաստ շերտը, բարձրանալ գագաթներն ու վերևից վայելել ձյունածածկ բնության գեղեցիկ տեսարանները: Նշված գագաթներն իդեալական են ձմեռային այնպիսի ակտիվ հանգստի համար, ինչպիսիք են դահուկասահքը, ձմեռային քայլարշավը ձյունակոշիկներով (snoeshoeing) : |
Abone ol ve malalelerin yayınla: