Durun lütfen yüklemiyor...

Makaleler

« Հայրենիքիս գույնը»

13:44, cuma, 17 mayıs, 2013
« Հայրենիքիս գույնը»
     «Մայիս, հաղթանակի ամիս....» Այս նշանաբանով առաջնորդվելով՝ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառումների շարքը շարունակեց հաղթական շքերթով, իսկ միջոցառման երկրորդ հատվածում՝ ֆիլմի ցուցադրումից հետո, անդրադարձան Շուշիի հաղթանակին: «Հայրենիքիս գույնը» . այս խորագիրը կրող բեմադրությունը, որ իրական փաստերի հենքի վրա մի հուզիչ դրվագ ներկայացնել, թե ինչ գնով է ձեռք բերվել մերօրյա խաղաղությունը:
     Բեմը դարձել էր մարտական դաշտ, բեմադրությունն ուղեկցվում էր համապատասխան երաժշտական ձեւավորմամբ եւ կենդանի նվագակցությամբ ու երանգով, որ կատարում էին աշակերտները՝ իրենց կերտած կերպարներին համապատասխան:
     Դահլիճում ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում ԳՊՄ-ի ռազմական ամբիոնի վաիչը, դասախոսներ, «Երկրապահ կամավորականների միություն» կազմակերպության Շիրակի մարզի նախագահը եւ անդամներ, «Ազատամարտի վետերնների միության» անդամներ եւ ազատամարտիկներ, ովքեր միջոցառման ավարտից հետո, իրենց ոգեւորությունը եւ ապագա սերնդի հանդեպ հպարտությունը չթաքցնելով, արտահայտեցին իրենց սրտի խոսքը ու երգեցին: «Այս պատերազմում հաղթեց մեր կամքը, ոգին, հայրենասիրությունը: Ավա՛ղ, մեր հաղթանակի ճանապարհն անցավ Եռաբլուրով, սակայն աշակերտներն իրենց կամքով ապացուցեցին, որ արժանի հետնորդներն են հայկական սերնդի եւ քանի դեռ հիշում ենք մեր հերոսներին, նրանք կան ու ապրում են, անհրաժեշտ պահին կվերադառնան նոր անուններով, նոր սերնդի մեջ, որ սովորեցին կռվել հային բնորոշ մարդկային ոգով, ոգով, սովորեցնեն ապրել ու սիրել Մայր Հայաստանը»:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
860 | 0 | 0
Facebook