Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հռոմեական ցենզորների հարցին կատակով պատասխանելը, և նրա ներկայությամբ հորանջելը լուրջ զանցանք է համարվել

21:25, perşembe, 05 оcak, 2023
Հռոմեական ցենզորների հարցին կատակով պատասխանելը, և նրա ներկայությամբ հորանջելը լուրջ զանցանք է համարվել

Հին Հռոմում ամուրի ապրելակերպը խիստ պարսավանքի է արժանացել, և քաղաքացիները պարտավոր են եղել երդմամբ ցենզորին վստահեցնել, որ իրենք ամուսնացած են: Երդում պահանջող հարցը այսպես է ձևակերպված եղել.

«Անկեղծորեն ասա՛, արդյո՞ք հոգով-սրտով ամուսնացած ես»:

Մի սրամիտ հռոմեացի, որը զվարճախոսելիս չափի զգացում չի կարողացել պահպանել և կարծել է, թե ցենզորի առջև էլ կարող է կատակել, ցենզորի հարցին պատասխանել է.

«Հաստատ ամուսնացած եմ, բայց, երդվում եմ Հերակլեսով, հոգով-սրտով ամուսնացած չեմ»:

Այդժամ ցենզորը այդպիսի պատասխանատու պահին հանդուգն վարք դրսևորելու համար սրամիտ հռոմեացուն ամենաստորինը համարվող «էրարիուս» դասում է գրանցել: Բացի այդ, ցենզորը նաև գրանցել է, որ այդպիսի պատժի պատճառը եղել է իր ներկայությամբ այդպիսի զվարճախոսությունը:

Իսկ երբ մեկ այլ ցենզորի հավատարմատարներից մեկը դատի ժամանակ բարձրաձայն հորանջել է, նրան անմիջապես պատժել են, քանի որ այդ զանցանքը վկայել է մեղադրյալի կամազուրկ բնավորության և տեղի ունեցող իրադարձության նկատմամբ լիակատար անտարբերության մասին: Հանձնակատարը ստիպված է եղել երդվել, որ հորանջը պարզապես անկասելի է եղել, որ այն կոտրել է իր վճռական դիմադրությունը, որովհետև ինքը տառապում է «հորանջելու փափագ» կոչվող հիվանդությամբ: Միայն այդ «խոստովանությունից» հետո նա ազատվել է նշանակված պարսավանքից:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
818 | 0 | 0
Facebook