Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Եղիշե Չարենց-Յոթը երգ գալիքի երգասաններին

Համի
Yazar:
Համի
01:04, cumartesi, 11 mayıs, 2013
Եղիշե Չարենց-Յոթը երգ գալիքի երգասաններին
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Յոթը երգ գալիքի երգասաններին

    
     Բազում ուղիներով ու հերկերով անցած,
     Եվ ճաշակած արդեն իմսատության
     Դառնապատիր պտուղը, -ահա տալիս եմ այս
     Խորհուրդները ես ձեզ, ո՜վ մեր վաղվա անհաս
     Երգասաններ փառքի ու վեհության: -
    
     Ահավասիկ, ո՜վ դուք, իմ առաջին
     Խորհուրդը, որ գալիս է կյանքից ու դարերից, -
     Չմոռանա՜ք երբեք, երբ հյուսելու լինեք ձեր երգը շառաչուն,
     Որ երգը երկրից է աճում, և ո՜չ թէ ձայներից կամ բառերից:
    
     Երկրորդ խորհուրդը, որ տալիս եմ ձեզ ահա,
     Օ՜, անհողդո՜ղդ պահեք իբրև պատգամ.-
     Երգը-ընթացք է ու հուն, և՜ տեգ է, և՜ ոգու ադամանդյա վահան,
     Ե՜վ բարիք է, և՜ շնորհ անանձնապատկան: -
    
     Երրո՜րդ խպրհուրդը ձեզ, ո՜վ գալիքի
     Երգասաններ.-դարե՜րն են ձեզ հետևում.-
     Թեկուզ դարն է ծնում և երկիրն է տալիս երգին շունչ ու ոգի-
     Բայց երգը երկրից ու դարից մի՜շտ երկար է տևում:
    
     Ուրեմն, ո՜վ գալիքի երգասաննե՜ր,
     Որքան էլ վեհ լինի ձեր ներկան-
     Չմոռանա՜ք, որ դուք պիտի սերմեր ցանեք,
     Որ լինեն դարից ձետ- երկար:
    
     Եվ իմացե՜ք ուրեմն՝, որ ո՜չ մի աշխատանք
     Տքնաջան չէ այնքան, որքան ոգու հերկը.-
     Ի սկբանն էր բանը, և բանն էր ճիգ ու ջանք:
     Եվ ջանքին առընթեր էր-երգը:
    
     Ուրեմն, ո՜վ գալիքի երգասաննե՜ր,
     Ձեր ոգու տեգերով զրահավորված՝
     Տքնեցե՜ք տքնաջան ու հնչյուններ ցանեք՝
     Հերկելով հերկերն անցյալի՜ հանուն գալիք օրվա: -
    
     Եվ ասում եմ ահա-ձե՜զ, որ պիտի երգեք՝
     Կարդալով մատյանն այս խորհարհուրդ.-
     Խորհուրդ չի ընդունում ապագայի երգը, -
     Եվ ա՜յս է իմ խորհուրդը յոթերորդ...
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
8539 | 0 | 0
Facebook