Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Հասարակական կարծիքի հարակարծությունը (պարադոքս)

11:50, cumartesi, 10 eylül, 2022
Հասարակական կարծիքի հարակարծությունը (պարադոքս)

Երբ հին Աթենքի քաղաքական գործիչ Արիստիդեսին հանձնարարել են վերահսկել հասարական եկամուտների ծախսը, նա ամենայն բծախնդրությամբ կատարել է իր պարտականությունները, և այդ բարեխիղճ աշխատանքի արդյունքում բացահայտվել են բազում չարաշահումներ ու հանրային փողերի հափշտակություններ: Այդ չարաշահումների մեղավորներն Աթենքի Ժողովրդական ժողովի անդամներին ոչ միայն տրամադրել են Արիստիդեսի դեմ, այլև նրան մեղադրել են գողության մեջ: Բայց առաքինի քաղաքացիներին զայրացրել է այդ անարդարությունը, և նրանք պահանջել են, որ Արիստիդեսը ո՛չ միայն արդարացվի, այլև նշանակվի նույն պաշտոնին:

Դրանից հետո Արիստիդեսն սկսել է հանդուրժողաբար վերաբերվել գանձարանը թալանողներին, և նրանք, ովքեր կարողացել են հարստություն կուտակել հանրային միջոցները հափշտակելով, սկսել են Արիստիդեսին գովաբանել ու ժողովրդին, ընտրողներին համոզել են, որ նրան նորից ընտրեն իր պաշտոնում: Ժողովրդական ժողովն այդ առաջարկությանը կողմ է եղել, բայց այդ ժամանակ Արիստիդեսը ձայն է խնդրել ու ասել է.

«Երբ ես բարեխղճորեն ու ազնվորեն կատարում էի իմ պարտականությունները, վերահսկում էի հանրային գանձարանը, ինձ խայտառակեցին ու քիչ մնաց դատապարտեին: Բայց երբ ես գողերին թույլ տվեցի հափշտակել հանրային ունեցվածքն ու հարստանալ, ինձ գերազանց քաղաքացի են անվանում: Բայց ես ավելի շատ ամաչում եմ ներկայիս պատիվներից, քան նախկին դատապարտումներից: Իսկ ձեզ համար ափսոսում եմ, որովհետև դուք խրախուսում եք նրան, ով գոհացնում է սրիկաներին, փոխանակ խրախուսեք պետական գանձարանը պահպանողին»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1578 | 0 | 0
Facebook