Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Hexact-ը հասանելի է դարձնում Google-ի տվյալների «պահեստը»՝ BigQuery-ն

Tech News
Автор:
Tech News
15:06, Суббота, 19 Февраля, 2022 года
Hexact-ը հասանելի է դարձնում Google-ի տվյալների «պահեստը»՝ BigQuery-ն

Երևան, Հայաստան- Hexact ընկերությունն իր աշխատանքի 3-րդ տարին նշանավորեց նոր ռազմավարությամբ, որը բեկումնային է տեխնոլոգիաների աշխարհում։

Ստարտափն իր 40, 000+ գրանցված ու ապագա բոլոր օգտատերերի համար այսօրվանից հասանելի դարձրեց ամպային տեխնոլոգիայով աշխատող վաղվա աշխարհը։ Google BigQuery-ն վերլուծությունների համար օգտագործվող տվյալների խոշորագույն բազան է աշխարհում։ Google Cloud-ի տվյալների ամպային մեծամասշտաբ այս պահեստից այսուհետև կարելի է օգտվել Hexact-ի էկոհամակարգի գլխավոր՝ Hexomatic պրոդուկտի միջոցով, առանց ծրագրավորման որևէ գիտելիքի:

«Big data-ն և արհեստական բանականությունը մենք դարձնում ենք համընդհանուր հասանելի, որի շնորհիվ «սովորական» մարդը կարիք չի ունենալու ծրագրավորում իմանալ՝ ամպային տեխնոլոգիաներից օգտվելու, բարդ ավտոմատացումներ ու գործողություններ կատարելու համար։ Այլ կերպ ասած, մենք ստեղծում ենք օպերացիոն համակարգ՝ հետագա տարիներին գործն ու առօրյան ավելի հեշտացնելու համար» , - նշել է Hexact-ի հիմնադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը։

Միաժամանակ, Hexomatic-ը վերածվում է պրոդուկտների «առուվաճառքի» հարթակի (marketplace), որտեղ Hexact-ի պրոդուկտներից բացի կլինեն այլ ստարտափների գործիքներ։ Այսուհետև ցանկացած ստարտափ կամ մասնագետ կարող է իր ավտոմատացման (API) գործիքներն ինտեգրել Hexomatic-ում, վաճառել, եկամուտ ստանալ, զարգացնել բիզնեսը։

Հատուկ միջոցառմամբ ներկայացվեց նաև ընկերության նոր կորպորատիվ ոճն ու ռազմավարությունը։ Լոգոն մինիմալիստական վեցանկյունն (hexagon) է, որն արտացոլում է հավասարությունը, տեխնոլոգիաներն ու տվյալները։ Գաղափարն այն է, որ գլոբալ տվյալները կարող են հասանելի լինել և դրանցից օգտվելու համար ծրագրավորման գիտելիքներ ունենալը պարտադիր չէ։

Hexact-ն անցած տարին եզրափակեց 400% աճով, նոր կատարելագործված պրոդուկտով ու 160 երկրներում գտնվող 40, 000+ օգտատերերով։ Ստարտափը նախատեսում է մինչև տարեվերջ թիմը հասցնել 100-ի։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1336 | 0 | 0
Facebook