Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Համաարաբական շահերին դավաճանող միապետին չեն ներել

20:43, Вторник, 20 Июля, 2021 года
Համաարաբական շահերին դավաճանող միապետին չեն ներել

1951 թվականի հուլիսի 20-ին Արևելյան Երուսաղեմում գտնվող Ալ-Աքսա մզկիթի շեմին սպանվել է Հորդանանի թագավոր Աբդալա Առաջինը (Աբդալա իբն Հուսեին) : Սպանությունը կազմակերպել և իրականացրել է «Արաբական դինամիտ» ահաբեկչական կազմակերպությունը՝ դերձակ Մուստաֆա Շաքրի Աշոյի ձեռամբ: Նրա արձակած երեք գնդակներից մեկը խոցել է թագավորի գանգը, իսկ երկուսը՝ սիրտը: Ձերբակալված ահաբեկիչը հայտարարել է, թե թագավորին սպանել է այն պատճառով, որ նա դավաճանել է համաարաբական շահերին: Նրան և իր հինգ օժանդակողներին մահապատժի են ենթարկել:

1946 թվականին Աբդալա իբն Հուսեինը հռչակվել է Անդրհորդանանյան անկախ թագավորության արքա: Երկու տարի անց Արաբական պետությունների լիգան նրան նշանակել է այն միասնական զորաբանակի գլուխ, որը պիտի խոչընդոտեր Պաղեստինի բաժանման ծրագրին ու այդ տարածքում Իսրայել պետության ստեղծմանը: 1948 – 1949 թթ. արաբա-իսրայելական պատերազմի արդյունքում նորաստեղծ Անդրհորդանանյան թագավորությունը ռազմակալում է ու բռնատիրում Հորդանան գետի արևմտյան ափը, որի տարածքում Պաղեստինի բաժանման ծրագրով նախատեսված էր արաբական պետություն ստեղծել, իսկ 1950 թվականին Անդրհորդանանյան թագավորության անունը փոխվում է՝ դառնալով ուղղակի Հորդանան:

69-ամյա միապետն իր սերնդի արաբական քաղաքական գործիչներից միակն է եղել, որ ձգտել է մերձենալ Արևմուտքի հետ: Նա մտադիր է եղել խաղաղության սեպարատ պայմանագիր կնքել Իսրայելի հետ, բայց, հարուցելով արաբական մյուս երկրների առաջնորդների զայրույթը, հրաժարվել է այդ մտադրությունից:

Աբդալան ընդդիմացել է Սիրիայի, Իրաքի, Հորդանանի և Եգիպտոսի միավորմանը միասնական արաբական պետության մեջ:

Աբդալայի սպանությունից հետո գահը ժառանգել է նրա ավագ որդին՝ Թալալը, որը շուտով հրաժարական է տվել հոգեկան հիվանդության պատճառով: Գահ է բարձրացել նրա որդին՝ Հուսեինը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2124 | 0 | 0
Facebook