Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Գագիկ Բեգլարյանն ընդունել է «Ռասիա ՖԶԷ» և «Fortune Oil» ընկերությունների ներկայացուցիչներին

11:42, Пятница, 03 Мая, 2013 года
Գագիկ Բեգլարյանն ընդունել է «Ռասիա ՖԶԷ» և «Fortune Oil» ընկերությունների ներկայացուցիչներին
     ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանն ընդունել է «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկուն, «Fortune Oil» չինական ընկերության ներկայացուցիչներին՝ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թի Կիամփունի գլխավորությամբ:
    
     ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը կիրականացնի «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը, որի տնտեսական հիմնավորված լինելու դեպքում՝ նաև ֆինանսավորումը, նախագծումը, կառուցումը և շահագործումը:
    
     Հանդիպման ընթացքում Ջոզեֆ Բորկովսկին Գագիկ Բեգլարյանին ներկայացրել է «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» նախագծերի վերաբերյալ հակիրճ հաշվետվությունը, վերջին զարգացումները, դրանց տեխնիկական առաջադրանքների ընթացքը: Բորկովսկին նշել է նաև, որ չինական «Fortune Oil» ընկերությունը նախատեսում է հանքարդյունաբերության իրենց ծրագրի իրականացման շրջանակներում էականորեն ավելացնել երկաթուղային ծավալները. այս մասին տեղեկանում ենք ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքէջից:
    
     «Համատեղ աշխատանքի արդյունքում պետք է ունենանք մի նախագիծ, որտեղ բոլոր կողմերի շահերը կհամընկնեն, քանի որ «Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» նախագծերը ռազմավարական մեծ նշանակություն ունեն Հայաստանի համար: Նախարարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել դրանց արդյունավետ իրականացմանը», -կարևորել է Գագիկ Բեգլարյանը:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3248 | 0 | 0
Facebook