Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Չինաստանը հետաքրքրված է Հայաստանի արբանյակային ծրագրով

00:53, Суббота, 13 Июля, 2013 года

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկուն, չինական «Poly Group» ընկերության ներկայացուցիչներին՝ նախագահի տեղակալ Դայ Նինգի գլխավորությամբ. այս մասին տեղեկանում ենք ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության պաշտոնական կայքէջից:
    

Ջոզեֆ Բարկովսկին տեղեկացրեց, որ «Poly Group» -ը Չինաստանի ամենամեծ և ազդեցիկ պետական ընկերություններից է և հետաքրքրված է Հայաստանի արբանյակային ծրագրի համաֆինանսավորմամբ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ներկայացնելով Հայաստանի արբանյակային ծրագրի իրականացման գործընթացի առկա վիճակը, նշեց, որ այս ոլորտում նախարարությունը տարբեր երկրների հետ համագործակցության եզրեր է փնտրում.

«Մենք ունենք բավական առաջարկներ խորհրդատվության, կառավարման առումներով: Այսօր աշխատում ենք Ռուսաստանի հետ: Մենք ձեզ նույնպես կներկայացնենք մեր առաջարկները, և կսպասենք ձեր արձագանքին», -նշեց նախարարը։
    

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ փոխշահավետ ծրագրերի իրականացման և դրանց հնարավոր ֆինանսավորման աղբյուրներին առնչվող հարցեր:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3861 | 0 | 0
Facebook