Идет загрузка...
Сегодня:  Вторник, 21 Мая, 2024 года

Статьи

Ավարտված Ներկայացում

23:18, Четверг, 02 Мая, 2013 года
Ավարտված Ներկայացում
    
Կյանքի թատրոնն էլ մեր միակ ներկա գտնված ներկայացման պես կարճ էր: Քառասուն րոպե, թե չորս ամիս, բնավ ոչ մի տարբերություն: Միայն թե հակառակ դերասանների, որոնք վճարվում են, մենք վճարեցինք, այն էլ ավելի ու առավել թանկ: Հաճախ բեմերում, երբեմն վարագույների հետևում, ժամանակ առ ժամանակ արարներով, բայց ներկայացումը կայանում էր, շարունակվում:
Բազմաթիվ լացեր, ծափահարություններ ու արցունքներ՝ երջանկության կամ տխրության: Զգացողությունների մի ամբողջություն, որ մեզ հաջողվեց ապրել ու փոխանցել հանդիսատեսներին:
Ներկայացումը ստացվել էր, այնքանով, որքանով որ մերթընդմերթ նույն հանդիսատեսն էր դառնում ներկայացման մասնակից: Բեմ ու դահլիճ միախառնված, բոլորը դերասան՝ ստահակի կամ բարեկամ անցորդի, մոլորեցնող աճպարարի կամ անվճար խորհրդատուի իրենց չսպասված դերերը լավ կատարեցին...
Սակայն ինչ ստացվեց...դահլիճները դատարկվեցին, իսկ բեմում մնացինք ես և դու՝ գլխիկոր, գլուխներս ցած, սակայն ոչ թե ծափահարություններին շնորհակալություն հայտնելու համար, այլ քանի որ ի՜նչ տարբերություն, թե անջատված լույսերի ներքո, մթության մեջ հայացքդ որտեղ ուղղված կլինի...
Այլևս վճարելու ոչինչ չունենք... ներկայացումն ավարտվեց դատարկ դահլիճում... բոլոր դերերը խաղացվեցին, բոլոր տեղերը դատարկվեցին:
...ձեռքդ բռնած ցած իջանք բեմից ու նստեցինք մեր տեղերում՝ նայելով դատարկ բեմին: Այլևս վարագույները փակ են, իսկ նրանց հետևում նորանոր դերասաններ են հայտնվում, որոնք վախենում են բացել վարագույրներն ու հանել դիմակները, խաղալ իրենց իսկական, կյանքի խաղը...
Կյանքի թատրոնը շարունակվում է, սակայն առանց մեզ, մենք մեր բոլոր դերերը խաղացինք լիարժեք...
    
     P.S. Նվիրվում է ամենամեծ դերասանին ու նրա բոլոր դերերին
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2647 | 0 | 0
Facebook