Идет загрузка...
Сегодня:  Четверг, 17 Июня, 2021 года

Статьи

Աննկուն ազգայնական և ուղղափառ բուդդայական նախագահը՝ անջատողականների զոհ

14:55, Суббота, 01 Мая, 2021 года
Աննկուն ազգայնական և ուղղափառ բուդդայական նախագահը՝ անջատողականների զոհ

1993 թվականի մայիսի 1-ին պայթեցման միջոցով սպանվել է Շրի Լանկայի նախագահ Ռանասինգ Պրամադասան: Նրա քառամյա կառավարման շրջանում երկրում սրվել է զինված հակամարտությունը սինգալ և թամիլ ժողովուրդների միջև: Երկրի հյուսիսում գործել են սինգալական արմատական ազգայնական, մարքսիստ Ջանատհի Վիմակթի Փերամանի ռազմիկները: Նախագահը կարողացել է նրանց ճնշել:

Երկրի հարավի ջունգլիներում ամրացել են թամիլ ժողովրդի պարտիզանական ջոկատները, որոնց ղեկավարել է «Էլլամ Թամուլի ազատագրման առյուծներ» անջատողական կազմակերպությունը: Այդ ջոկատները պարբերաբար կատարել են ահաբեկչական գործողություններ: Ազգությամբ սինգալ Փրամադասան կտրականապես հրաժարվել է որևէ բանակցության վարել «Էլլամ Թամուլի ազատագրման առյուծներ» կազմակերպության հետ և խոստացել է արմատախիլ անել ահաբեկչությունը: Բայց թամիլ ռազմիկների դեմ պայքարի համար սեփական բանակի ուժերը չեն բավականացրել, և նա ռազմական օգնություն է խնդրել Հնդկաստանից: Քանի որ Հնդկաստանը նույնպես չի կարողացել այս կազմակերպությանը ճնշել, իսկ օտարերկրյա զորքերի ներկայությունը երկրում էականորեն հեղինակազրկել է Փրեմադասային, նա որոշել է նրաժարվել Հնդկաստանի օգնությունից: Հնդկական զորքերը հեռացել են Շրի Լանկայից, բայց նրա նախագահն այդպես էլ չի կարողացել կատարել իր խոստումը՝ Ջաֆնա թերակղզու ջունգլիները մաքրել «վագրերից»:

Երկրի մայրաքաղաք Կոլոմբոյում մայիսմեկյան շքերթի ժամանակ, երբ Փրեմադասան քայլել է իր կողմնակիցների շարքերում, հանկարծակի նրա վրա է քշել հեծանվորդ ինքնասպան ահաբեկիչը: Նա գործի է դրել պայթուցիկ սարքը, և պայթյունի հետևանքով զոհվել է ոչ միայն 68-ամյա նախագահը, այլև սպանվել կամ վիրավորվել է շուրջ 30 մարդ:

Իշխանություններն այս ահաբեկչական գործողության համար մեղադրել են «Էլլամ Թամուլի ազատագրման առյուծներ» կազմակերպությանը, բայց ոչ ոք չի ստանձնել պայթեցման պատասխանատվությունը:

Փրամադասայի զոհվելուց հետո զինված հակամարտությունը երկրում շարունակվել է, և հետագա հինգ տարիներին այդ հակամարտությունը 55 հազարից ավելի մարդու կյանք է խլել:

Փրամադասան համարվել է համոզված ազգայնական և ուղղափառ բուդդայական: Նա գրել է բանաստեղծություններ ու նովելներ: Նովելներից մի քանիսի հիման վրա ֆիլմեր են նկարահանվել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
| | |
497 | 0 | 0
Facebook
COMMENT.am