Идет загрузка...
Сегодня:  Пятница, 24 Сентября, 2021 года
Թվիթեր

Статьи

SOLARA- ԳՅՈՒՄՐԻ Մասնաճյուղի Բացումը

Hayarpi Nersisyan
Автор:
Hayarpi Nersisyan
11:27, Четверг, 29 Апреля, 2021 года
SOLARA- ԳՅՈՒՄՐԻ Մասնաճյուղի Բացումը
    

Հաշվի առնելով մարզերում արևային համակարգերի օգտագործման մեծ պահանջարկը՝ ՍՈԼԱՐԱ ընկերությունը ապահովում է արևային համակարգերի և էլեկտրական փոխադրամիջոցների հասանելությունը ՀՀ ողջ տարածքում՝ բացելով խանութ սրահներ մարզկենտրոններում:

Առաջին մասնաճյուղի բացումը տեղի ունեցավ փետրվարի 18-ին Գյումրի քաղաքում: Այսուհետ Գյումրու Վ. Սարգսյան 15/5 հասցեում գործող սրահում կարող եք տեսնել արևային նորագույն սարքավորումներն ու էլեկտրական փոխադրամիջոցները, ինչպես նաև լիցքավորել Ձեր էլեկտրական մեքենաները TOKA հանրահայտ էլեկտրական լիցքավորիչի միջոցով:

SOLARA ընկերության աշխատանքի սկզբունքն է` վերականգնվող էներգետիկան ծառայեցնել նաև բնապահպանական գործառույթներին:

Մեր նպատակն է, որ մենք անցնենք էկոլոգիապես մաքուր էներգիայի՝ մաքուր պահելով մեր միջավայրը, ինչպես նաև լինենք էներգետիկ տեսանկյունից անկախ, քանի որ օրեցօր ընդերքի ռեսուրսները թանկանում են: Այդ իսկ պատճառով մենք պետք է ձգտենք ավելի այլընտրանքային էներգիայի աղբյուրների, - հավելել է ՍՈԼԱՐԱ ընկերության գլխավոր ինժեներ Վլադիմիր Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՍՈԼԱՐԱ ընկերությունը, հանդիսանալով Հայաստանում արևային վահանակներ արտադրող ամերիկյան La Solar Group խոշորագույն ընկերության պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում, ապահովում ենք շուկայում առկա ամենաճշգրիտ և կայուն երաշխիքներով արևային մոդուլների մատակարարումը՝ շնորհիվ բարձր ավտոմատիզացված արտադրության և ներդրված նորագույն տեխնոլոգիաների:

SOLARA TV video
Источник: https://solara.am/
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
| | |
689 | 0 | 0
Facebook