Սուրճից, գինուց և մի շարք այլ խմիչքներից ատամները դեղնում են: Ատամի խոզանակն ու ատամի մածուկները, ինչպես հարկն է չեն կարողանում վերացնել այդ դեղնությունը: Բայց կարիք չկա մտահոգվել և մեծ գումար ծախսել սպիտակեցման այլ միջոցներ գնելու համար, որովհետև կա ատամները 2 րոպեում ճերմակեցնելու մի լավ միջոց:
Արդ, ձեզ հարկավոր է կես կիտրոն, սոդա և թղթե անձեռոցիկ:
Գավաթի մեջ լցրեք ճաշի մեկ գդալ սոդա, կիտրոնը կիսեք, մի կեսը մզեք այնքան, որ ստանաք ճաշի մեկ գդալ հյութ: Հյութը լցրեք սոդայի վրա ու խառնեք:
Այնուհետև մի կտոր անձեռոցիկը ծալեք, թաթախեք խառնուրդի մեջ և դրանով ընդամենը երկու րոպե շփեք ձեր ատամները: Վերջում ատամները ողողեք սովորական ջրով:
Արդյունքն ակնառու է. ձեր ատամները կատարյալ ճերմակ են:
Հիմա արդեն գիտեք ինչպես արդյունավերտորեն ճերմակեցնել ձեր ատամները:
Նախազգուշացումներ
-Խառնուրդը մի՛ թողեք ձեր ատամներին երկու րոպեից ավելի, քանի որ այս պատրաստուկում առկա թթուն հզոր նյութ է, և այն կարող է քայքայել ձեր ատամների էմալը:
-Այս խառնուրդն օգտագործելուց հետո գոնե կես ժամ ատամները մի՛ լվացեք:
-Ատամներին փայլ տալու համար այս խառնուրդի գործածությունը մի՛ չարաշահեք: Ամսական մեկ կամ երկու անգամից ավելի այն մի՛ գործածեք: