Идет загрузка...
Сегодня:  Пятница, 26 Апреля, 2024 года

Статьи

Թագավորը նրբորեն հանդիմանել է իրեն շողոքորթողներին, իսկ կայսրի պահանջը չկատարող հոգևորականն իր արարքին սրամիտ արդարացում է գտել

23:45, Воскресенье, 07 Февраля, 2021 года
Թագավորը նրբորեն հանդիմանել է իրեն շողոքորթողներին, իսկ կայսրի պահանջը չկատարող հոգևորականն իր արարքին սրամիտ արդարացում է գտել

Ֆրանսիայի Լյուդովիկոս 15-րդ թագավորը (գահակալ է հռչակվել 1715 թվականին, ինքնուրույն կառավարել է 1743-ից մինչև – 1774 թվականը) մի անգամ այցելել է զինագործարան: Մտնելով ներս՝ նա նկատել է մոտակա սեղանին դրված ակնոցը: Թագավորն այն վերցրել է՝ ասելով. «Տեսնենք լա՞վ է ցույց տալիս», ու ձեռքն է առել նույն սեղանին՝ ասես անփութութան հետևանքով թողնված թուղթը: Թղթին շարադրված է եղել թագավորին փառաբանող, նրա գործերը չափազանց գերագնահատող մի բանաստեղծություն: Առաջին տողերը կարդալուց հետո Լյուդովիկոսը թուղթն ու ակնոցը դրել է սեղանին ու ծիծաղելով ասել.

«Սա իմ ակնոցից լավը չէ, առարկաները շատ է խոշորացնում»:

*****

Անգլիային ատող Նապոլեոնը Եվրոպայի մեծ մասը նվաճելուց հետո մայրցամաքային շրջափակում (բլոկադա) է հաստատել այդ երկրի նկատմամբ, որպեսզի նրան տնտեսապես թուլացնի, քայքայի ու ծնկի բերի: Բայց բլոկադան շրջանցողներն, այնուամենայնիվ, գործել են ոչ միայն նվաճված երկրներում, այլև՝ Ֆրանսիայում: Երբ Նապոլեոնն անցնելիս է եղել ֆրանսիական մի գյուղի մոտով, մտել է մի քահանայի տուն այն պահին, երբ նա սուրճ բովելիս է եղել: «Ինչպե՞ս, զայրացել է կայսրը, - դուք արգելված ապրա՞նք եք օգտագործում»:

«Սի՛ր, ինչպես տեսնում եք, ես այն այրում եմ», - պատասխանել է քահանան:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4416 | 0 | 0
Facebook