Լուսային պլոմբը պնդանում է ուլտրամանուշակագույն ճառագայթի ազդեցության տակ. մինչ այդ պահը պլոմբը կարելի է ձևափոխել։ Ատամնաբույժը ժամանակի սահմանափակում չունի, որպեսզի պլոմբը իդեալական ձևավորի վնասված ատամի վրա։ Ատամի ճիշտ ձևի վերականգնումը հնարավոր է միայն լուսային պլոմբի միջոցով:
Լուսապոլիմերային պլոմբը կազմված է հիմնական լցանյութից և նյութից, որն ընկալունակ է ՈւՄ լույսի նկատմամբ։ Ուլտրամանուշակագույն լույսի ընկնելու ժամանակ կատարվում է միաժամանակ երկու գործընթաց՝ պլոմբի պնդացում և գունային պոլիմերացում։
Առավելությունները
1. Լուսային պլոմբի բարձր պլաստիկություն անսահմանափակ ժամանակ, ինչը թույլ է տալիս այն իդեալական դարձնել։ Ամենաանհարմար պահին այն չի պնդանա։
2. Ատամների լուսային պլոմբավորումը կողմնակի ազդեցություն չունի։ Պլոմբը կարելի է դնել և՛ երեխաներին, և՛ հղիներին։ Թունանյութեր չկան։
3. Մեծ գունային ներկապնակ, որից բժիշկը կարող է ընտրել այնպիսի գույն, որը չի տարբերվի յուրաքանչյուրի բնական ատամի գույնից։
4. Երկարատևություն։
5. Ճիշտ ձևավորված պլոմբը կրողի մոտ ոչ մի դիսկոմֆորտ չի առաջացնում։
6. Լուսային պլոմբը ունակ է վերականգնել ատամը, եթե անգամ քայքայված է ոսկրային հյուսվածքի կեսից ավելին։
7. Ակնթարթային ամրացում ատամին։ Դեպքերի մեծամասնության ժամանակ արդեն մեկ ժամից կարելի է սնունդ ընդունել։
Ատամների լուսային պլոմբի ծավալուն նկարագրությունը կարդացեք այստեղ ➡️➡️ Ատամների պլոմբ