Идет загрузка...
Сегодня:  Вторник, 19 Марта, 2024 года

Статьи

«Վոգեզների կապույտ գիծը»

21:31, Пятница, 20 Ноября, 2020 года
«Վոգեզների կապույտ գիծը»

Սա մի արտահայտություն է, որը գիտե գրեթե յուրաքանչյուր ֆրանսիացի: «Վոգեզների կապույտ գիծ» -ը խորհրդանշական բովանդակության բնական սահմանագիծ է, որից անդին Գերմանիայի բռնազավթած Էլզասն ու Լոթարինգիայի մի մասն են:

1871 թվականի մայիսի 10-ին Գերմանիայի և Ֆրանսիայի միջև կնքված Ֆրանկֆորտի պայմանագրով՝ պարտված Ֆրանսիան Գերմանիային է զիջել Էլզասն ու Լոթարինգիան: Կորսված երկրամասերը վերադարձնել ձգտող ֆրանսիացի հայրենասերներն իրենց հայրենակիցներին կոչ են արել աչք չկտրել Վոգեզների լեռներից անդին գտնվող Էլզասից ու Լոթարինգիայից, որոնցում ապրող իրենց հայրենակիցները հայտնվել էին Գերմանիայի տիրապետության տակ:

«Վոգեզների կապույտ գիծ» արտահայտությունը վերցվել է հիշյալ ժամանակաշրջանում Վոզգեր երկրամասից Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Ժյուլ Ֆերրիի (1832 - 1893) կտակից: Հայրենի երկրամասի ազատագրումը տենչացող հայրենասերը խնդրել էր իրեն թաղել իր ծննդավայրում՝ Վոգեզների Սեն- Դիե քաղաքում.

«Ուզում եմ ննջել այն նույն գերեզմանում, որտեղ հայրս ու քույրս են թաղված՝ Վոգեզների կապույտ երիզի դիմաց, որտեղից իմ նվիրյալ սրտին է հասնում պարտվածների սրտակեղեք ողբը»:

Համառոտ տեղեկանք. Էլզասը և Լոթարինգիան մինչև 1871 թվականը Ֆրանսիայի կազմում է եղել: Նորաստեղծ Գերմանական կայսրությունը հիշյալ թվականին պարտադրել է Ֆրանսիային զիջել այս երկրամասերը: Առաջին աշխարհամարտում պարտված Գերմանիան ստիպված է եղել վերադարձնել Էլզասն ու Լոթարինգիան: Ֆաշիստական Գերմանիան, 1940-ին ջախջախելով Ֆրանսիայի, դարձյալ զավթել է այս երկրամասերը, բայց Գերմանիայի պարտությունից հետո դրանք վերջնականապես վերադարձվել են Ֆրանսիային:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2552 | 0 | 0
Facebook