Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 29 Ноября, 2020 года

Статьи

«Նրանց համար պատերազմն այնքան սիրելի էր, որ թշնամիների գալստյան լուրն «ավետիս» էին համարում». Դիարբեքիրի նահանգի Իսյան գավառի ազատասեր ու պատերազմասեր հայերի մասին

17:18, Вторник, 20 Октября, 2020 года
«Նրանց համար պատերազմն այնքան սիրելի էր, որ թշնամիների գալստյան լուրն «ավետիս» էին համարում». Դիարբեքիրի նահանգի Իսյան գավառի ազատասեր ու պատերազմասեր հայերի մասին

«Իսյան» նշանակում է ապստամբություն: Այստեղի հայ գյուղերը հիմնականում քրդախոս են եղել և հազիվհազ են պահպանել իրենց քրիստոնեական հավատքը:

«Հայերը հետևակ էին և շատ ճարտար հրացանաձիգներ, - գրում է արևմտահայ ականավոր բանասեր ու աշխարհագետ Ղուկաս Ինճիճյանը (1758 – 1833 թթ.), - որովհետև իրենց որդիներին հինգ տարեկանից ի վեր վարժեցնում էին գնդակ խփելուն: Այս էր նրանց արհեստը և ապրուստի միջոցը, որովհետև ավելի շատ ավազակությամբ էին ապրում, քան խաղաղ աշխատանքով: Մարմնով հաղթանդամ էին, բարձրահասակ և շատ ուժեղ: Միշտ շրջում էին զինված: Լուսնկա գիշերները, դուրս գալով ավազակության, ոտից գլուխ սպիտակ շորեր էին հագնում՝ այնպես, որ ճանապարհորդներին թվում էր, թե դրանք մարդիկ չեն, այլ սպիտակ քարի կտորներ: Պատերազմի ժամանակ իրենց տան ունեցած-չունեցածը թաղում էին գետնափոր գաղտնի փոսերի մեջ, կանանց և երեխաներին փակում էին ամրացված ավանում, իսկ իրենք գնում էին պահպանելու լեռնային միջանցքները: Կռվի ժամանակ կանայք ու երեխաներն ավանի մեջ ուրախության աղաղակների ձայնակցությամբ թշնամու դեմ երգեր էին երգում: Նրանց համար պատերազմն այնքան սիրելի էր, որ թշնամիների գալստյան լուրն «ավետիս» էին համարում»:

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
1470 | 0 | 0
Facebook