Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

Մարկ Ցուկերբերգը 2012 թվականին մոտ 2 մլն դոլար է վաստակել

14:45, Воскресенье, 28 Апреля, 2013 года
Մարկ Ցուկերբերգը 2012 թվականին մոտ 2 մլն դոլար է վաստակել

Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի տարեկան փոխհատուցման ծավալը, ներառյալ աշխատավարձը, բոնուսներն ու այլ վճարումները, 2012 թվականի արդյունքներով 1, 99 միլիոն դոլար է եղել՝ 16 տոկոսով ավելի, քան մեկ տարի առաջ, վկայում են Facebook-ի՝ ԱՄՆ արժեթղթերի ու բորսաների հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերը։

Ցուկերբերգի բազային աշխատավարձը 2012 թվականին 503, 2 հազար դոլար է եղել, տարեկան բոնուսը՝ 266, 1 հազար դոլար, իսկ 1, 22 միլիոն դոլար նա ծախսել է անձնական թռիչքների ու թիկնազորի համար։ 2013 թվականի հունվարի 1-ից Facebook-ի ղեկավարի բազային աշխատավարձն իր սեփական նախաձեռնությամբ կլինի 1 ԱՄՆ դոլար. այդպիսով նա իր եկամուտներն ուղիղ կախվածության մեջ է դնում ընկերության ֆնինանսական արդյունքներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» ։

Ցուկերբերգի ներկայիս մասնաբաժինը Facebook-ում գնահատվում է մոտ 16, 4 միլիարդ դոլար, իսկ Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում նա 70-րդ տեղն է զբաղեցնում։

Facebook-ի ամենաբարձր վարձատրվող թոփ-մենեջերը 2012 թվականի արդյունքով շարունակում է մնալ օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը։ Նա կստանա մոտ 26, 2 միլիոն դոլար, որից 321 հազարն աշխատավարձն է, 276, 7 հազարը՝ բոնուսները, իսկ մնացածը՝ պարգեւատրում՝ Facebook-ի ակցիաների տեսքով։

Facebook-ի տեխնիկական տնօրեն Մայք Շրեֆերը 2012 թվականին կստանա մոտ 20, 7 միլիոն դոլար, իսկ ֆինանսական տնօրեն Դեւիդ Էբերսմանը՝ 17, 5 միլիոն դոլար։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3979 | 0 | 0
Facebook