Ռամիլ Սաֆարովը հայրենիք վերադառնալուն պես երկրի ղեկավարը կարգադրություն ստորագրեց նրան ներում շնորհելու մասին:
Այս մասին, ինչպես տեղեկացնում է Armenia.Az-ը, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի իրավապահ մարմինների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Ֆուադ Ալեսկերովը:
«Էքստրադիցիայի մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթների համաձայն, այս համաձայնագրի մասնակից ցանկացած երկիր կարող է ներում շնորհել իր տարահանձնված քաղաքացուն՝ իր Սահմանադրությանը և այլ իրավական ակտերին համաձայն: Ռամիլ Սաֆարովն արդեն 8 տարի պատիժ է կրել:
Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն, ներում շնորհելու հարցը գտնվում է երկրի նախագահի իրավասության ներքո, և պարոն նախագահը մեծ մարդասիրություն դրսևորեց՝ օգտվելով իր այդ լիազորությունից:
Երկրի ղեկավարի այս համարձակ քայլը ցույց տվեց, որ նա՝ որպես Ադրբեջանի Հանրապետության ղեկավար և Գերագույն գլխավոր հրամանատար, կանգնած է իր երկրի յուրաքանչյուր քաղաքացու, զինվորի և սպայի թիկունքում», -հայտարարել է Ֆուադ Ալեսկերովը: