Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Սիրահար սիրտն ու ինտերնետը.....

05:00, Пятница, 31 Августа, 2012 года
Սիրահար սիրտն ու ինտերնետը.....
     Դժվար թե նախաինտերնետային մարդը պատկերացներ, որ մարդիկ մի օր իրար օրինակ Skype-ով կսիրեն, կհամբուրվեն, համակարգիչը կգրկեն` մտքում պահելով սիրած էակի աչքերը: Կիբեռսեր, կարելի է և այդպես ասել: Սիրել ու չջերմանալ սիրելիիդ իրական գրկում?: Մարդկային ջերմ գրկի փոխարեն տաքանալ եռացող համակարգչով? Պատկերացնել, որ սերդ ես գրկում? Սեր խոստովանել` առանց նրա իրական աչքերի մեջ նայելու?: Ամիսներով շփվել կայքում` մտածելով, որ ազատ ես մտքերիդ մեջ, ու հանկարծ մի օր հանդիպել, նայել աչքերին ու չկարողանալ խոսել, որովհետև իրականը ինտերնետով շփում չէ: Նայել իրար, բառ չգտնել խոսելու համար: Այն, որ ամիսներ շարունակ գրում էիր տառերով "կյաաաաաաաաաաաաաաանք, սիրում եեեեեեեեեեեեեեեմ քեեեեեեեզ". չկարողանալ արտաբերել ու ասել: Ու ինչ? Արդյունքում երկու կոտրված սիրտ շատ դեպքերում: Միգուցե ես չհասկացա այդպիսի շփան ու կիբեռսիրո իմաստը? որովհետև իրական սիրո ջերմություն եմ զգացել, իրական ու կենսատու աչքերի հետ եմ խոսել` իրական կանացի ջերմությունը զգալով: Միգուցե այդ պատճառով չեմ հասկանում, ինչպես կարելի է առավոտից երեկո նայել մի էկրանի, դրանում բացված մի պատուհանի, երբ դրա փոխարեն կարելի է մեղմ գրկել սիրելի էակիդ, նստել մի գեղեցիկ համայնապատկերի դեմ դիմաց ու մոռանալ այս իրականությունը, ինչպես ներքևի նկարում, զույգ, որոնց սիրահար աչքերը ծովի ծփանքին են պատմում իրենց անսահման սիրո մասին, այլ ոչ թե save անում համակարգչի հիշողության մեջ: Չգիտեմ, ամեն դեպքում միգուցե ես չեմ հասկանում: Փոքրիկ խնդիր կիբեռաշխարհի, ավելի ճիշտ թվում է փոքրիկ, իրականում` ցավալի: Երբ ամիսներով քո զրուցակիցը դարձած էակի աչքերը մի օր պարզվում է, որ իրենը չէին, կամ սիրահար սիրտը հանկարծ վերածվում է սպառնացող մղձավանջի: Կիբեռաշխարհը գնում է առաջ, ոչ ես, ոչ դու այն կանգնեցնել չենք կարող, բայց......մի պահ արի մտածենք ամեն դեպքում կիբեռսեր թե սիրած էակի տաքուկ գիրկ?:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
12980 | 0 | 0
Facebook