Идет загрузка...
Сегодня:  Вторник, 19 Марта, 2024 года

Статьи

Արարչագործությունն ըստ զրվանականության

20:06, Четверг, 16 Января, 2020 года
Արարչագործությունն ըստ զրվանականության

Քանի որ Զրվանը (Զրվան անունը «ճակատագիր» է նշանակում) մեն-մենակ էր, ցանկանում է, որ իրեն որդի ծնվի ու մենության ժամանակաշրջանը վերջանա: Որդի ունենալու ցանկությունն այնքան մեծ էր, որ Զրվանը հազար տարի շարունակ անընդհատ զոհեր է մատուցում: Զոհեր մատուցելու ընթացքում նա սկսում է մտածել. «Օգուտ կա՞ արդյոք իմ զոհաբերություններից, արդյո՞ք որդի կունենամ, թե՞ իմ բոլոր ջանքերն ապարդյուն են»: Եվ մինչ Զրվանն այս մտքերով էր համակված, նրա որովայնում երկու որդի է սաղմնավորվում` Որմիզդը և Ահրիմանը: Իսկ Զրվանն այդ ժամանակ մտածում էր, թե ինչպես աշխարհի վրա իշխանությունը հանձնի իր առաջնեկին: Որմիզդը կարդում է հոր մտքերը և այդ մասին պատմում է Ահրիմանին: Բայց այդ ժամանակ չարն արդեն դարձել էր Ահրիմանի էությունը, և նա, ցանկանալով առաջնեկը լինել, պատռում է հոր որովայնի թաղանթը, աշխարհ է գալիս ու հորն ասում է. «Ես քո որդի Որմիզդն եմ»:

Տեսնում է Զրվանը տձև, Խավարով լի Ահրիմանին ու տրտնջում, թե ինքն այդ չէր ուզում: Բայց Ահրիմանի հետևից հայտնվում է Լույս ճառագող Որմիզդը:

Աշխարհի վրա իշխանություն ունենալ ցանկացող Ահրիմանը թեպետ կրտսեր եղբայրն էր, բայց առաջինն էր աշխարհ եկել: Այդ իսկ պատճառով նա հանդգնորեն հիշեցնում է Զրվանին, որ ինքն իրավունք ունի աշխարհը կառավարել, ինչպես խոստացված էր: Եվ Զրվանը պատասխանում է. «Անմաքո'ւր, ես քեզ ինը հազար տարի թագավոր կդարձնեմ, բայց հատկացված ժամանակից հետո թագավորելու է Որմիզդը և, համաձայն իր կամքի, ամեն ինչ շտկելու է»:

Եվ աշխարհը բաժանվում է. այն վայրը, որտեղ բնակվում է Որմիզդը` ժամանակի մեջ մշտնջենականն ու անծայրածիրը, առաքինություններով ու իմաստություններով լի, միշտ եղել է ու լինելու է: Անսպառ լույսը գիտի Որմիզդի բնակության տեղը: Իսկ Ահրիմանի իշխանության ներքո գտնվող վայրը, որը խավարի, տգիտության ու ավերման տենչի մեջ է, և որը եղել է, կա, բայց չի լինելու, «Խորխորատ» է անվանվում: Լույսի ու Խավարամած Խորխորատի միջև դատարկությունն է, որում միախառնվել են անծայր խավարն ու անծայր լույսը:

Որմիզդն սկսում է աշխարհն արարել` հեղելով իր մաքուր լույսի մի մասնիկը տիեզերքի անընդգրկելի խորխորատի մեջ` առանձնացնելով այն Ահրիմանից: Դրանից հետո Խավարից հայտնվում է Ահրիմանը` ինչպես կանխավ ասվել էր:

Կրտսեր, նենգ եղբայրը չգիտեր Որմիզդի գոյության մասին և այն աստիճան էր կատաղած իր տեսածով, որ պատերազմ է հայտարարում ամբողջ Արարչագործությանը: Իզուր էր Որմիզդը համոզում Ահրիմանին, որ դրանից օգուտ չկա, և որ ինքն իր եղբոր հանդեպ ոչ մի ոխ չի պահում: Ահրիմանն ականջալուր չի լինում, քանի որ մտածում է. «Եթե Ամենատես Որմիզդը ջանում է խնդիրը խաղաղությամբ լուծել, կնշանակի նա թույլ է»: Ահրիմանը չի կարողանում վնասել իր եղբորը, բայց կարողանում է վնասել էությանը: Բայց այդ մասին իմանում էմիայն Ամենատես Որմիզդը: Տասը հազար տարի էր հատկացված եղբայրներին. առաջին երեք հազար տարում ամեն ինչ տեղի է ունենալու Որմիզի կամքի համաձայն, երկրորդ երեք հազար տարում` Որմիզդի ու Ահրիմանի կամքի համաձայն, իսկ վերջին երեք հազար տարում Չար ոգին ուժասպառվելու է, և նրանք դադարեցնելու են հակամարտությունը: Որմիզդն Ահրիմանին ցույց է տալիս իր հաղթանակը, Չար ոգու անզորությունն ու դևերի ոչնչացումը, հարությունը, վերջնական մարմնավորումն ու հավերժ ու ընդմիշտ արարչագործության խաղաղությունը: Եվ Ահրիմանը սարսափահար հետ է փախչում դեպի փրկարար Խավարը: Փախչում է, բայց շարունակում է պայքարել Արարչագործության դեմ, սկսում է դևեր ու սատանաներ ստեղծել, և ավերման արարածները ելնում են սարսափեցնելու համար:

(շարունակելի)

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2917 | 0 | 0
Facebook