Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Երիտասարդն ու ճգնավորը

19:16, Вторник, 07 Января, 2020 года
Երիտասարդն ու ճգնավորը

Մի անգամ մի երիտասարդ գալիս է ճգնավորի կացարան ու ասում է նրան.

-Ես հիասթափված եմ իմ Եկեղեցուց ու կատարյալ ընկերակցություն, համայնք եմ փնտրում:

Ծեր ճգնավորը նրան տանում է իր հին վանքի մոտ ու ասում.

-Այս հին պատերին ի՞նչ ես տեսնում:

-Մամուռ ու մոլախոտ, - պատասխանում է անակնկալի եկած երիտասարդը:

-Որքան էլ զարմանալի քեզ թվա, - շարունակում է ճգնավորը, - բայց Աստված հենց այս վայրում է ապրում: Նույնն էլ Եկեղեցուն է վերաբերում: Այն չի կարող ո՛չ կատարյալ, ո՛չ էլ մաքուր լինել լինել, որովհետև մարդու ձեռքով է շինվել: Դու նույնպես մարդ ես, և եթե դու նույնիսկ կատարյալ հանրույթ գտնես, ապա այն միայն անդամագրվելուդ պահին է կատարյալ լինելու:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2697 | 0 | 0
Facebook