Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Թալեսի հնարամտությունը

22:46, Пятница, 20 Декабря, 2019 года
Թալեսի հնարամտությունը

«Զվարճապատումի ընթերցումն առողջությանը նույնքան օգտակար է, որքան մարմնամարզությունը»:

Ալֆոնս Կարր (1808 - 1890), ֆրանսիացի գրող, լրագրող, «Լը Ֆիգարո» թերթի խմբագիր

Հին հույն փիլիսոփա, մաթեմատիկոս, տոմարագետ, աստղագետ ու ճարտարապետ Թալես Միլեթացին (մ.թ.ա. 624 - 546) մի որոշ ժամանակ առևտրով է ապրուստը վաստակել: Եվ, ահա, նա մի անգամ էլ ջորիներին աղ է բարձում ու տանում է վաճառելու: Երբ հասնում է ճանապարհին պատահած առաջին գետակին, հոգնած ու քրտնած ջորիները պառկում են գետի մեջ, որպեսզի զովանան: Թալեսը թողնում է, որ գրաստները թարմանան, բայց երբ դրանց ոտքի է հանում ճանապարհը շարունակելու, նկատում է, որ ջորիների բեռն էականորեն թեթևացել է: Աղը ջրում հալվել էր: Ճանապարհին հանդիպած մյուս գետակներում ևս ջորիները պառկում են զովանալու: Այսպես կորցնելով ամբողջ աղը՝ Թալեսը որոշում է հաջորդ անգամ ջորիներին սպունգ ու կտորեղեն բարձել: Երբ հասնում են գետին, ջորիները նորից պառկում են ջրի մեջ, որպեսզի զովանան: Այս անգամ բեռներն այնքան են ուռչում ու ծանրանում, որ ջորիները կորցնում են ջրում պառկելու սովորությունը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3632 | 0 | 0
Facebook