Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

«Բոլոր Ճանապարհները տանում են Սևան»

Ն.Գ.Գ.
Автор:
Ն.Գ.Գ.
12:56, Четверг, 19 Декабря, 2019 года
«Բոլոր Ճանապարհները տանում են Սևան»
     «Բա իմ մասին ե՞րբ ես նյութ գրելու, պատմելու, որ Սևանում սենց սիրուն, բարի տղա կա», - հարցնում ու շարունակում է ճանապարհը։
    
     Մինչ ես մտածում եմ՝ ինչ կարելի է գրել մարդու մասին, ում հետ երկրորդ անգամ եմ Սևան գնում ու ում անունը գիտեմ միայն՝ Արսեն, ուղևորներից մեկը հարցնում է՝ դեկտեմբերի 31-ին աշխատո՞ւմ ես։ «Հա, բա ոնց, աշխատելու ենք, մինչև իրիկուն աշխատելու ենք, էդ մեր փրկությունն ա։ Թե չէ տանն ասելու են էս չկա, վազի խանութ, ոտի տակ մի ընկի։ Մինչև 8-ը կաշխատենք, հետո կգնանք տուն, խմոցին կսկսվի», - պատասխանում ու մի քանի րոպե լռելուց հետո շարունակում է. «Օֆ, էս նոր տարուն մարդ պիտի մի քանի կին ունենա՝ սիրուն, բոյով, որ սաղ գործերն անեն, հասցնեն, թե չէ էս ինչ ա» ։
    
     Ճանապարհը շարունակվում է, իսկ ես փորձում եմ կերտել Արսեն կերպարին՝ նյութի հերոս, բայց ինչ-որ բան պակասում է։ Նայում եմ իրեն, փորձում մի բան հարցնել, բայց չի ստացվում, ուշադիր հետևում է ընթացքին, և երբեմն կտրում է լռությունը՝ դիմացը կտրող, վթարային իրավիճակ ստեղծող վարորդներին քթի տակ ինչ-որ բաներ ասելով. «Բա, որ ձեզ զգուշացնում են ձմեռային պագռիշկեք դնեք, սրա համար են ասում, թե չէ եկել, կանգնել եք ճամփին, որ ի՞նչ անեք, է» ։
    
     ...Հասնում ենք «Գեղարքունիքի մարզ» ցուցանակին, ցածրացնում է երգի ձայնը և սկսում ուղևորներին մեկ առ մեկ հարցնել՝ ուր են գնում։ Յուրաքանչյուրին հասցնում է իր տան մուտքի մոտ՝ նշելով, որ մեր փոխարեն կարող էր իր քույրը կամ հարազատը լինել։
    
     Արսենի մասին այսքանը, բայց... Ամեն անգամ, երբ ծանոթներիս տեղեկացնում եմ, որ տեղափոխվել եմ Սևան և ամեն օր այնտեղից եմ աշխատանքի գալիս, զարմացած հարցնում են՝ ոնց կարելի է էդքան երկար ճանապարհն ամեն օր կտրել։ Երբ լսում են պատասխանս, որ ես իրենցից շուտ՝ 40-45 րոպեում, տուն եմ հասնում, նրանց զարմանքն ավելի է մեծանում։
    
     Այո, բարդ է մարդկանց բացատրել, որ կան դեպքեր, երբ 45 րոպե ճանապարհը չի ձանձրացնում, քանի որ կան Սերգեյի պես երիտասարդ և հմուտ վարորդներ, ում մեքենայում կարող ես լսել ամենաթարմ հայկական և արտասահմանյան հիթերը, կան Սահակի պես զգուշավոր և հոգատար վարորդներ, որ ամբողջ ճանապարհին բոլոր ընկերներին տեղեկացնում են՝ որտեղ ինչ խցանում կա և որ ողղությամբ կարելի է գնալ, կան Գևորգի, Վարդանի և Նորայրի, Վիգենի և Գարիկի պես մարդիկ, ում կողքին ուղևորն իրեն խիստ ապահով է զգում..... շարքը կարելի է էջերով շարունակել։
    
     Մամուլը միշտ նույն մարդկանց է անդրադառնում, բայց, վստահ եմ, մեր կողքին կան գերհետաքրքիր մարդիկ, ում մասին կարելի է շատ երկար գրել։ Վերոնշյալ մարդիկ ասվածի վառ օրինակն են։
    
     Շարունակելի...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2050 | 0 | 0
Facebook