Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Մի նկարի պատմություն.

Henry
Автор:
Henry
14:12, Четверг, 31 Октября, 2019 года
Մի նկարի պատմություն.
    

Մի նկարի պատմություն. (1993թվական, գարուն)

Լուսանկարիչ Կեվին Կարտերը հատուկ գնացել էր Սուդան, որպիսի նյութ պատրաստի տեղի սովյալների մասին, նաև նկարահանումներ անցկացնի գյուղերից մեկում: Հոգնելով սովից մահացած մարդկանց նկարելուց գյուղում՝ Կեվինը փորձում է հանգստանալ կանաչներով պատված մի վայրում, երբ լսում է երեխայի լաց ու ճիչ: Լուսանկարիչը ավելի մոտեցավ, տեսավ երեխայի, որը հավանաբար սովամահ էր լինում. նա ցանկանում էր նկարել երեխային, երբ տեսավ մի քանի քայլ այն կողմ կանգնած անգղին (որը հավանաբար սպասում էր երեխայի մահանալուն): Լուսանկարիչը որսաց կադրը, սակայն այն անհաջող էր համարում (մտածում էր, որ անգղը ավելի կմոտենա և ավելի լավ կստացվի կադրը): Անգղի ավելի մոտենալուն սպասելով մոտ 20 րոպե և հասկանալով, որ դա ապարդյուն է՝ Կեվինը քշեց նրան, իսկ երեխան կարծես իր մեջ ուժ գտնելով վեր կացավ ու հեռացավ: Կեվինը նստեց և սկսեց լացել:

Մի քանի օր հետո նա վերադարձավ իր հայրենիք, այդ ժամանակ «Սուդանի սովյալները» վերնագրով հոդվածները թերթերում ամեն օր էին լինում. «Նյու Յորք թայմս» -ը այս նկարը միանգամից գնեց, իսկ Կեվինը դարձավ աշխարհում հայտնի լուսանկարիչ, նկարը դարձավ Աֆրիկայում «աղքատության սիմվոլը», Կեվինը պարգևատրվեց հատուկ մրցանակով:

Սկզբնական շրջանում եղած հիացմունքը անցավ, փոխվեց լուսանկարչի հանդեպ վերաբերմունքը. մարդիկ հարցնում էին, թե ի՞նչ եղավ այդ երեխայի ճակատագիրը, արդյոք չէ՞ր կարող Կեվինը օգնել նրան՝ տանելով ՄԱԿ-ի հատուկ բացված կայանը, որտեղ օգնում էին սովյալներին: Սկսվեց քննադատություն. Կեվինը այլևս դեպրեսիայի մեջ էր, միշտ անտրամադիր և անտարբեր ամեն բանի հանդեպ: Մի քանի օր անց նա ինքնասպան է լինում: Նամակում գրել էր. «Ինձ հետապնդում էին հիշողություններս մահացածների, դիակների մասին, հիշողություններս սովյալ կամ վիրավոր երեխաների մասին..»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3536 | 0 | 0
Facebook