Идет загрузка...
Сегодня:  Вторник, 19 Ноября, 2019 года

Статьи

Անպատասխան սիրուց ցնորված ու ինքնասպանություն գործած բանաստեղծը

18:39, Среда, 16 Октября, 2019 года
Անպատասխան սիրուց ցնորված ու ինքնասպանություն գործած բանաստեղծը

1808 թվականին զինվորական բժիշկ հորից և վաճառականի դուստր մորից ծնված Ժերար Լաբրունին, որը ֆրանսիացի գրասերներին հայտնի է Ժերար դը Ներվալ կեղծանանվամբ, հրատարակել է բանաստեղծությունների յոթ ժողովածու (որոնցից առաջինը նա գրել է 16 տարեկանում), նովելների 21 ժողովածու, երկու վեպ ու բազմաթիվ դրամաներ:

Թեպետ Ժերար դը Ներվալի միտքը փայլուն պտուղներ է տվել, բայց այն նրա կյանքի մի փուլում ցնորվել է: Նա ինքն իրեն խոստովանել է, որ իր տառապանքների պատճառը դերասանուհի Ժանի Քոլոնի նկատմամբ իր տածած անպատասխան սերն ու նրա վաղաժամ մահն են, որոնք բանաստեղծին շուտով նետելու էին խորն ընկճախտի գիրկը:

Սկսած 1841 թվականից Ժերար դը Ներվալը շարունակ մռայլ է եղել, ու բազմապտկվել են նրա խելացնորության նոպաները: Նրան ստիպված են լինում տեղափոխել բժիշկ Բլանշի` Մոնմարտրում գտնվող հռչակավոր հիվանդանոց:

Գարնանային օրերից մեկում վերսկսված խելագարության նոպաներից մեկի ժամանակ Ժերար դը Ներվալը կտրել անցնելով Պալե ռուայալի այգին, մտնում է սրճարան` հպարտորեն իր հետևից ներս տանելով կապույտ սատինից դնչկապով կապված հերթական կենդանուն` ծովախեցգետնին:

«Մի՞թե ծովախեցգետինն ավելի ծիծաղելի է, քան կատուն, վիթը, առյուծը կամ մեկ այլ կենդանի, որոնց մարդիկ ստիպում են իրենց հետևից գնալ: Ինձ ծովախեցգետիններն են դուր գալիս, որովհետև դրանք հանգիստ են, ծանրակշիռ, լուրջ, գիտեն ծովի գաղտնիքները, ****եին այնքան արգահատելի շների նման չեն հաչում և չեն լափում մարդկանց կեցությունը (****են ասել է. «Մարդուց ու շնից ավելի ողորմելի արարած չկա»)»:

1855 թվականի հունվարի 26-ին 46- ամյա Ժերար դը Ներվալին կախված են գտնում Փարիզի Հին լապտերների փողոցի կոյուղատարի ցանցավանդակից:

Առ այսօր էլ իշխող է այն համոզմունքը, որ բանաստեղծն ինքնասպանություն է գործել, որովհետև նա անթերի հագնված է եղել ու գլխարկը գլխին:

Չնայած ինքնասպանության հանգամանքին, նրա հուղարկավորության արարողությունը Փարիզի Աստվածամոր տաճարում է կատարվել: Նրա մարմինը թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը` շնորհիվ իր ընկերների` Թեոֆիլ Գոթիեի և Արսեն Հուսեի, որոնք կարողանում են նրա թաղման արտոնություն ստանալ:

Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
2010 | 0 | 0
Facebook
COMMENT.am