Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Աղբը ոչնչացնում է կենդանիներին

Ghost
Автор:
Ghost
16:48, Среда, 17 Апреля, 2013 года
Աղբը ոչնչացնում է կենդանիներին
    
Խաղաղ օվկիանոսը բոլորիս հայտնի է իր աղբի հսկայական պաշարներով: Մարդիկ չգիտակցելով հարցի լրջությունն ու հետևանքները շարունակաբար նետում են աղբի հսկայական ծավալներ Խաղաղ օվկիանոս: Երևի ոչ ոք չի մտածել, որ այդ
աղբի պատճառով կարող են հազարավոր կենդանիներ սատկել:
     Ոչ ոքի չի հետաաքրքրում ու չի մտահոգում, որ աղբի պատճառով կարմիր գիրքը կհարստանա, կվերանան հազարավոր կենդանատեսակներ: Այս ամենի թիրախում հայտնված զոհերից մեկը Ալբատրոսն է` աշխարհի ամենամեծ թռչունը: Այս թռչունը բնադրում է Խաղաղ օվկիանոսի կղզիներում, և երբ նրանց աճը սկսեց կտրուկ նվազել, մի խումբ մասնագետներ մեկնեցին այս թռչնի բնադրման վայրերը և փորձեցին պարզել նրանց սատկելու պատճառը: Նրանք գտան ափի վրա տանջամահ լինող, և արդեն սատկած բազմաթիվ ալբատրոսների: Այս հսկայական և միևնույն ժամանակ շատ գեղեցիկ թռչունները սնվում են ձկներով, բայց օվկիանոսում հայտնված գունավոր պլաստիկ շշերի կափարիչները գրավում են նրանց ուշադրությունն ու այս կենդանիները սկսում են իրենց ձագերին այս թունավոր պլաստիկով կերակրել: Իսկ այդ պլաստիկի մնացորդները թռչունի օրգանիզմից դուրս չեն գալիս և կենդանին դաժանորեն սատկում է: Խաղաղ օվկիանոսը լի է պլաստիկ շշերի մնացորդներով ու կտորներով: Ալբատրոստի ձագերից շատ և շատ քչերն են ողջ մնում և ապրում:
    
     Ավելին տես` այստեղ
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7476 | 0 | 0
Facebook