Идет загрузка...
Сегодня:  Среда, 08 Мая, 2024 года

Статьи

ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ

21:50, Четверг, 06 Июня, 2019 года
ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Սերիալը ամենատարածված և մեծ պահանջարկ ունեցող արտադրանքներից է ամբողջ աշխարում: Հայաստանում հեռուստասերիալներ ցուցադրվում են գրեթե բոլոր գործող հեռուստաընկերություններով, ինչպես հայկական արտադրության` այնպես էլ օտարերկրյա թարգմանություններ: Հայկական հեռուստաշուկայում դեռևս մի քանի տարի առաջ առավել տարածված էին բրազիլական սերիալները, այսօր դրանք իրենց տեղը զիջել են հնդկական արտադրության սերիալներին:

Հարցումների արդյունքում պարզեցինք, որ հեռուստասերիալներ դիտում են բոլոր տարիքային խմբերը թե՛մեծահասակները, թե՛ երիտասարդներն ու անգամ երեխաները:

«Սերիալներ դիտում եմ, երբ ազատ ժամանակ եմ ունենում, հիմնականում երեկոյան ժամերին, ունեմ իմ սիրելի սերիալը, որը եթե չեմ հասցնում նայել անպայման կրկնությունն եմ նայում» մեզ հետ զրույցում նշեց 55-ամյա Գոհար Խաչատրյանը:


    

23-ամյա Մերին էլ նշեց, որ չնայած աշխատում է, միևնույն է անպայման ժամանակ է գտնում իր սիրելի սերիալները դիտելու համար, Մերին ասում է «հերոսների հետուրախանում ու տխրումեմ, անգամ նրանց հետ լաց եմ լինում»:


    

Հարցին, թե ինչազդեցություն կարող են ունենալ սերիալները մարդու ներաշխարհի, հոգեբանության վրա, հոգեբան Մարիամ Նազարյանը տվեց իր մեկնաբանությունը.

«Ցանկացած սերիալ միանշանակ ունի ազդեցություն մարդու տրամադրության հաճախ նաև մտածելակերպի և վարքի վրա, քանի որ ինչպես գիտենք սերիալները ցուցադրվում են շաբաթը մեկ անգամից մինչև ամենօրյա հաճախականությամբ, տևողությունն էլ ավելի քան 3-4 ամիս, այս ժամանակահատվածում մարդը ապրում է հերոսների առօրյան, հույզերը հետեվաբար կապվածություն է ձևավորվում»: Նա հավելեց, որ «կարևոր է նաև նշել տարիքային սահմանափակումները, որպեսզի երեխաների հոգեկան աշխարհը զերծ պահվի անցանկալի աղճատված կամ տարիքին անհամապատասխան ինֆորմացիայի ազդեցությունից: Կարևոր խումբ ենկազմում ոչ միայն նախադպրոցական տարիքի երեխաները այլև դեռահասները, ակտիվ ձևավորվող տարիքային այս խմբերը առավել բաց են ազդեցությունների համար հետևաբար հարկավոր է վերահսկել սերիալների ոչ միայն որակական կողմը, այլև արժեքները որոնք փոխանցվում են»:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2102 | 0 | 0
Facebook