Идет загрузка...
Сегодня:  Суббота, 18 Мая, 2024 года

Статьи

Վանեցյանի պատասխանը Սանասարյանին չուշացավ.

Armine
Автор:
Armine
18:31, Суббота, 04 Мая, 2019 года
Վանեցյանի պատասխանը Սանասարյանին չուշացավ.

Երեկ լրագրողի այն հարցին, թե Սանասարյանին անդամատության վտանգ սպառնում է, թե ոչ, ԱԱԾ-ի պետ Արթուր Վանեցյանը բացասական պատասխան է տվել: Բանն այն է, որ օրեր առաջ լրատվական դաշտում տարածում էր գտել այն տեղեկատվությունը, թե իբր, կա մի տեսանյութ, որտեղ հաստատվում է Սանասարյանի մեղադրանքը: Բացի այդ, ակնարկվում էր, որ այդ տեսանյութը պատրաստվել էր ԱԱԾ-ի կողմից: Եվ ահա, Վանեցյանը երեկ, գոնե հրապարակավ, հերքեց այդ վարկածը:

Սակայն միաժամանակ, Վանեցյանը զգուշացրեց, որ «ԱԱԾ-ի հետ շանտաժի լեզվով չի կարելի խոսել»: ԱԱԾ-ի պետի այս ակնարկը ուղղված էր Սանասարյանին: Հիշեցնենք, որ վերջինս իր ասուլիսի ընթացքում փաստացի սպառնաց Փաշինյանին, նշելով բառացիորեն հետևյալը. «...Չեմ կասկածում, որ էս գործը չունի այլ ելք, քան մեղադրանքի կասեցումը: Եթե այլ կերպ գնաց, բավականին լուրջ ու նոր պայքար է սկսվելու նոր Հայաստանում՝ իրավական դաշտը մաքրելու: Մարդիկ էլ են տեսնում, որ ստեղ խնդիր կա...» , վերջում ամփոփեց իր միտքը Սանասարյանը:

Այսպիսով, երեկվա իր պատասխաններում Վանեցյանը ակնարկում էր, որ Սանասարյանի սպառնալիքներին ԱԱԾ-ն շանտաժի չի ենթարկվի, ինչը իր հերթին նշանակում է, որ այս հակամարտությունը չի հանդարտվելու և խորանալու միտում է ունենալու:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Источник: zham.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1784 | 0 | 0
Facebook