Идет загрузка...
Сегодня:  Вторник, 30 Апреля, 2024 года

Статьи

ԵԿԱ, ՈՐ ԱՍԵՄ էշխդ անքուն սիրտս ընկնի ու լաց ըլիմ մինչև Էգուց (Ե. Չարենց) քաղաքական ենթատեքստով

15:32, Среда, 03 Апреля, 2019 года
ԵԿԱ, ՈՐ ԱՍԵՄ էշխդ անքուն սիրտս ընկնի ու լաց ըլիմ մինչև Էգուց (Ե. Չարենց) քաղաքական ենթատեքստով
    
    

Անհուսության մեջ կրկին անքուն եմ․․․
     Ձեր հերը, մերը ու թե խույս չտաք՝ շնորհ բերողը,
     Ու ոտքի վրա քանի կանգուն եմ՝
     Սրտանց մի բանի անմիտ հարողը։
     Չթվեմ կենտին, բռնվեք, չընկնեք․
     Ուշագրավ չէ քեռի թորոսը,
     Սրան երկար կյանք տվել եք, գիտեք,
     Բա անգիր չաներ վերջին սաղմոսը։
     Հիմա գամ-հասնեմ Դեղձուն-ճուղ ծամին,
     Քառսուն ասողից մեկն էր բացբերան,
     Սա Սանասարի թոփուզը ձեռին
     Քուռկիկին քշեց ոնց որ աներան։
     Խոսք բացելո՞վ է բանը որոշվում,
     Դաշտի գել-գազան ծակու՞ռ են մտնում
     Ու հիմա սրանց քարոզ պի՞տ կարդաս,
     Ախպեր, էս խելքով չասե՞մ յո՞ երթաս։
     Յո՞ երթաս, ախպեր, հայացքս ամպել,
     Խարջ ու խարաջ են մեզ վրա կապել,
     Հարյուր անգուման զոհ տված զորքին,
     Հարյուր դասալիք դրել ես կողքին։
     Էլ չասեմ քանի օտար հպատակ
     Երևանի մեջ մլուլ են տալիս,
     Արցախ չմտնեն, թե աննպատակ
     Գյումրվա կողմից ոտքով են գալիս։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3358 | 0 | 0
Facebook