Հայ կարատեիստներն Իսպանիայում Մարտի 23-ին գրանցեցին փայլուն արդյունքներ։ Իսպանիայում կայացած Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում մասնակցեցին 25 պետությունների պատվիրակություններ: Կարատեի ֆեդերացիայի մարզիկները՝ ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ, փայլուն հաջողություններ գրանցեցին՝ զբաղեցնելով հետևյալ հորիզոնականները.
3 մարզիկներ դարձան ոսկե մեդալակիրներ՝ Վահագն Հակոբյան, Մաքս Վլասյան, Անդրանիկ Ստեփանյան:
Դավիթ Կարապետյանն ու Արման Հովսեփյանը դարձան բրոնզե մեդալակիրներ: