Վանաձորի №11 ավագ դպրոցում փետրվարի 19-ին տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Հ.Թումանյանի 150-ամյակին և գիրք նվիրելու միջազգային օրվան:
Դպրոցի սրահը ձևավորված էր Հ.Թումանյանի ստեղծագործությունների թեմաներով նկարազարդումներով: Դասամիջոցին հնչում էին Հ.Թումանյանի ստեղծագործությունները: Ասմունքի շրջիկ խումբը 10-11-րդ դասարաններում հանդես եկավ թումանյանական ասմունքով, և լավագույնները պարգևատրվեցին գրքերով:
Որպես գիրք նվիրելու օրվա խորհրդանիշ՝ ուսուցիչները նվեր ստացան XII հումանիտար դասարանի աշակերտուհի Միլենա Հովսեփյանի «Նովելներ ակնոցով աղջկան» գրքույկը, որը տպագրել է X դասարանի աշակերտ Գոռ Աթոյանը: