Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վանաձորի №11 ավագ դպրոցում փետրվարի 19-ին տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Հ.Թումանյանի 150-ամյակին և գիրք նվիրելու միջազգային օրվան

14:35, çarşamba, 20 şubat, 2019
Վանաձորի №11 ավագ դպրոցում փետրվարի 19-ին տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Հ.Թումանյանի 150-ամյակին և գիրք նվիրելու միջազգային օրվան

Վանաձորի №11 ավագ դպրոցում փետրվարի 19-ին տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Հ.Թումանյանի 150-ամյակին և գիրք նվիրելու միջազգային օրվան:

Դպրոցի սրահը ձևավորված էր Հ.Թումանյանի ստեղծագործությունների թեմաներով նկարազարդումներով: Դասամիջոցին հնչում էին Հ.Թումանյանի ստեղծագործությունները: Ասմունքի շրջիկ խումբը 10-11-րդ դասարաններում հանդես եկավ թումանյանական ասմունքով, և լավագույնները պարգևատրվեցին գրքերով:

Որպես գիրք նվիրելու օրվա խորհրդանիշ՝ ուսուցիչները նվեր ստացան XII հումանիտար դասարանի աշակերտուհի Միլենա Հովսեփյանի «Նովելներ ակնոցով աղջկան» գրքույկը, որը տպագրել է X դասարանի աշակերտ Գոռ Աթոյանը:


    
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3526 | 0 | 0
Facebook