Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Հին աշխարհի զորավարներն ու միապետերն ինչպես են քողարկել իրենց ծրագրերը

20:20, Пятница, 08 Февраля, 2019 года
Հին աշխարհի զորավարներն ու միապետերն ինչպես են քողարկել իրենց ծրագրերը

Կարթագենի դեմ մղվող Պյունիկյան Երկրորդ պատերազմի ժամանակ Հռոմն Իսպանիա է ուղարկում Մարկուս Պորսիուս Կատոնին (մ.թ.ա. 234 – 149 թթ.) ՝ իբերների ապստամբությունը ճնշելու համար: Կատոնը հաջողությամբ կատարում է առաջադրանքը, բայց համոզված լինելով, որ ապստամբած քաղաքները, երբ իր զորքերն հեռանան, նորից են զենք վերցնելու Հռոմի դեմ, հետևյալ խորամանկությանն է դիմում:


     Նա հնազանդեցված քաղաքներից յուրաքանչյուրին առանձին գրավոր կարգադրություն է ուղարկում՝ պահանջելով, որ այդ քաղաքները քանդեն իրենց ամրությունները՝ սպառնալով պատերազմ սկսել, եթե կարգադրությունն անմիջապես չկատարվի: Նա հրամայում է այդ նամակները բոլոր քաղաքներին միևնույն օրը հանձնել: Յուրաքանչյուր քաղաքը մտածում է, թե հրամանը միայն իրեն է վերաբերում ու քանդում է ամրությունները: Եթե տարբեր օրեր ուղարկվեին նամակները, հայտնի կդառնար, որ այդպիսի հրաման տրվել է բոլորին, և այդ դեպքում հնարավոր է, որ նրանք դաշնակցեին ու նորից ապստամբերին:

Այս Կատոնը նաև քաղաքական գործիչ է եղել և մեծ ավանդ է ներդրել Հռոմի հզորացման գործում: Նա պայքարել է պետության հիմքերի խարխլմանն արդեն իսկ սպառնացող շվայտության առաջին դրսևորումների դեմ, արստահայտվել է պետության կենսական հյութերը քամող տզրուկների դեմ:

Նա դառնությամբ գրել է.

«Մասնավոր անձանց թալանած գողերն ամբողջ կյանքը շղթայակապ են ապրում, իսկ պետությունը թալանող գողերը ոսկու և ծիրանի հագուստների մեջ են լողում»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3818 | 0 | 0
Facebook