Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Դեսպան Բալայանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկեց մշակութային և կրթական հարցեր

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
15:35, Среда, 30 Января, 2019 года
Դեսպան Բալայանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկեց մշակութային և կրթական հարցեր
    
    
Հաագա, 29-ը Հունվարի: Աշխատանքային օրվա ավարտին Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց տեղի հայկական համայնքների և կառույցների ներկայացուցիչներին: Կողմերը քննարկեցին կրթական և մշակութային
հետաքրքրություն ներկայացնող լայն ծավալի հարցեր:
    
     Դեսպան Տիգրան Բալայանը մանրամասը ներկայացրեց 2019թ. Հայաստանում կազմակերպվող մշակութային ամենասպասված միջոցառումների թեմատիկան, Հայաստան-սփյուռք կապը նոր հիմքերի վրա դնելու խնդիրները, կրթական ծրագրերին առնչվող հարցերը: Այս տարի նշվելու են Ամենայն Հայոց բանաստեղծի` Հովհաննես Թումանյանի և Մեծն Կոմիտասի 150-ամյակները; ՅՈՒՆԵՍԿՕ-ն նրանց ներառել է հռչակավոր մարդկանց 2018-2019 թթ. օրացույցում: Դեսպանության հետ համատեղ հայ համայնքները աշխատանքներ են տանելու Նիդերլանդների արվեստասեր հասարակայնությանը ներկայացնելու մեր մեծերին: Նիդերլանդական քաղաքներում ներկայացվելու են Կոմիտասին նվիրված միջոցառումներ, համերգներ, հոլանդերենով թարգմանվելու է և տեղի մի հրատարակչության միջոցներով հրապարակվելու են Թումանյանի հեքիաթները:
    
     Հոգևոր, մշակութային կապերի ու շփումների համար մեծ ուշադրություն է դարձվելու Հայաստանի ճանաչելությանը նպաստող այլ գործոններ` մասնավորապես հայ հնագույն պատմական քարտեզների ցուցադրությունները տարբեր մշակութային օջախներում` դպրոցներում, գրադարաններում, կինոթատրոններում և այլուր, մշակութային ինքնագործ խմբերի ելույթները` տարբեր փառատոններում: Այս ու կրթական բնագավառի իրենց դրական փորձի փոխանակման ու նոր նախաձեռնության մասին իրենց դիտարկումներով հանդես եկան Հաագայի «Աբովյան» մշակութային միության, Ամստերդամի «Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի, Դեն Բոսի, Ալմելոյի և Նայմեխենի կիրակնօրյա դպրոցների ներկայացուցիչները:
    
     Հոլանդահայ կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչները որոշեցին «Նիդերլանդական օրագրի», դեսպանության կայք էջի, էլեկտրոնային նամակագրությամբ ու այլ միջոցներով միմյանց տեղյակ պահեն իրենց գործունեության ու համայնքներում կազմակերպվող միջոցառումներին: Հայկական համայնքները այս տարի ևս հետամուտ են լինելու Հայոց Ցեղասպանության տարելիցի պատշաճ անցկացմանն ու ցեղասպանության ժխտման կանխարգելմանը: Դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվող Լավագույն աշակերտ մրցույթը ավելի արդյունավետ անցկացնելու համար` մասնակիցները որոշեցին այն հետաձգել, իսկ մինչ այդ հավաքվել Ամստերդամի «Գրիգոր Նարեկացի» դպրոցում` քննարկելու մրցույթի արդյունավետ անցկացման պայմանները:
    
     Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հանդիպման ընթացքում հնչեցին շատ հարցեր ու տրվեցին դրանց պատասխանները:
     Վերջում` դեսպան Տիգրան Բալայանը հավաստեց, որ պատրաստ է ամեն բան անել հայ-հոլանդական կապերն ամրապնդելու, մեր երկու ժողովուրդների բարեկամությունը խրախուսելու ջանքերում: Գաղտնիք չէ, որ այդ կապերը տարեցտարի ընդլայնվում ու զարգանում են: Ամրապնդվում է մեր երկու ժողովուրդների հոգևոր ու մշակութային կապերը: Ի դեպ հենց այս օրերին Ռոտերդամի կինոփառատոնում Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունն է: Միջազգային այս հեղինակավոր կինոփառատոնի շրջանակներում WORM Rotterdam ակումբում Սերգեյ Փարաջանովի արվեստի և ժանագության վերաբերյալ Նիդերլադներում ՀՀ դեսպանությունը ընդունելություն էր կազմակերպել նաև սիմպոզիումի մասնակիցների համար:
     Հրաժեշտ տալուց առաջ հանդիպման մասնակիցները հաջողություններ մաղթեցին միմյանց և լուսանկարվեցին:
    
     «Նիդերլանդական օրագիր»
    
     Դեսպան Բալայանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկեց մշակութային և կրթական հարցեր
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
2720 | 0 | 0
Facebook