Մեր էս պճնված, զուգված - զարդարված, ձևական ծաղրածուական կյանքում համեստությունը ու իսկական արժանավոր մարդը լրիվ դուրսա վռնդված: Համեստ ու արժանիքներով հարուստ մարդը էս կյանքում դատապարտվածա լուռ պախարակման՝ անտարբերության: Արդյունքը օրինաչափա. կառավարող ընտրախավ են խցկվում ամեն տեսակ ոչնչություններ: Դրածո կեպիով մարդուկի կողքից քայլող ամեն մի պատահական դուրսպրծուկ - տասովշիկ էսօր պաշտոնա ստանում, որ կառավարի լիքը արժանավոր մարդկանց ու իրա բաժին ոչուփուչ դերը խաղա երկրի ճակատագրական նշանակության հարցերում: Իսկ արժանավորները փաստորեն ոչինչ անել չեն կարող, կամ բավականաչափ խիզախ չեն ու մենակ կարան կողքից ատամների կրճտոցով նայեն, թե ո՛նցա պետական մեքենան գահավիժում անդունդը: