Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

Հիմա ու՞մ կողմից են գյուղապետերը

11:45, Четверг, 22 Ноября, 2018 года
Հիմա ու՞մ կողմից են գյուղապետերը

«Հրապարակ» օրաթերթը գրում է թե առաջիկա ընտրություններում կարեւոր դերակատարներ են լինելու գյուղապետերը և որ բոլոր փողատերերը, որոնք անցած ընտրություններում խորհրդարան են անցել ընտրակաշառք բաժանելով, այս անգամ ապավինելու են իրենց ընտրատարածքների գյուղապետերին։

Որպես օրինակ ներկայացվում էր նախկին ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն, որի որդին՝ Քաջիկ Գևորգյանը անկուսակցական լինելով, Արմավիրում ԲՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել

Մենք կապ հաստատեցինք Նահապետ Գևորգյանի հետ ճշտելու համար այդ լուրերը։

-Պարոն Գևորգյան, մամուլում լուրեր են շրջանառվում, որ դուք հրահանգում և ուղղորդում եք գյուղապետերին առաջիկա ԱԺ ընտրություններում ձայն տալ և աշխատել Ձեր որդու օգտին։

-Չկա նման բան, ոչ ես, ոչ էլ իմ շրջապատից ոչ ոք, ոչ մի գյուղապետի չի հրահանգել ոչ մի բան։ Դրանք սխալ և սուտ ինֆորմացիաներ են։


    

Մենք փորձեցինք կապվել Արմավիրի մարզի մի քանի գյուղապետերի հետ, իրենց ուղղելով նույն հարցը։ Գյուղապետերից մեկը, ով ցանկացավ որ իր անունը չհրապարակվի, փոխանցեց որ հոգնել են արդեն մամուլի հրապարակումներից, քանի որ ամեն օր իրենց անունը կապում են որևէ թեկնածուի անվան հետ։ –Մի քանի օր առաջ էլ գրել էին թե մարզպետն է հրահանգել աշխատել ՔՊ-ի օգտին, հետո գրում էին կամ նախկին մարզպետների, կամ այլ պատգամավորների անուններ։

Գյուղապետի փոխանցմամբ այսօր բոլորն էլ շարժվում են «Շառից հեռու» սկզբունքով և աշխատում են չքարոզել ոչ մի թեկնածուի օգտին։ -Թող ժողովուրդը ինքը որոշի ում ձայն տալ, եզրափակեց մեր զրուցակիցը։

Источник: Blic.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2550 | 0 | 0
Facebook