Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Սիմվոլիկա․ բոլորովին Հայկական

22:57, Среда, 14 Ноября, 2018 года
Սիմվոլիկա․ բոլորովին Հայկական
     նշազարդ կամ կոկոն, որը պղաբերության անենատարածված ոճավորումն է ինչպես տարազի, այնպես էլ գորգերի մեջ: Օժիտի համար պատրաստվող գորգերը, կարպետները, հագուստի ասեղնագործված հատվածները հարդարված են եղել այս՝ սերմի խորհուրդը կրող զարդամոտիվում: Կարևոր և շատ հանդիպող մեկ այլ զարդանախշ է կենաց ծառը, որի ամենաոճաորված տարբերակներին հանդիպում ենք հայկական զարդարվեստում: Մետաքսաթել գոտիների հիմնական պատկերը կենաց ծառն է, երբեմն այն այնքան է ոճավորվում, որ ստանում է ծաղկամանաձև հորինվածք, որը պտղաբերության, աճի գաղափարի խորհուրդն ունի: Հին աշխարհում հավատալիքային պատկերացումներում ծառերը կնոջ անձնավորումն են, ինչպես օրինակ սպիտակ կեչին` սլավոնական ժողովուրդների մեջ: Հայոց մոտ այդ դերը կատարում է ուռին: Ուռին նաև ծաղկազարդի կենտրոնական առարկան է: Գորգային զարդանախշերում ևս կենաց ծառը գրավում է առաջնային տեղ: Այս սիմվոլին հանդիպում ենք ինչպես ամբողջ գորգադաշտում, այնպես էլ առանձին զարդագոտիներում: Զարդարվեստի մի ամբողջ անսամբլ է պարունակում Վան-Վասպուրականի գոգնոցը: Խաչեր, վեցանկյուն ռոմբեր, աստղեր, թռչնի պատկերներ, կեռեր և վեցանկյուն աստղեր: Նշված բոլոր զարդամոտիվները կարող ենք հանդիպել գորգագործության մեջ: Այսպիսով, հայկական կիրառական արվեստի մաս կազմող, սակայն իրենց նշանակությումբ ծիսական երկու իրերի՝ տարազում և գորգերում առկա են նույն զարդանախշերի մի ամբողջություն, որը խոսում է ավանդույթները պահպանելու, սերնդներին փոխանցելու կարևոր գաղափարների մասին:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8843 | 0 | 0
Facebook