Նշանավոր մարդիկ ազատության, իշխանության, ժողովրդավարության, բռնակալության մասին
Ես իրական ազատ չեմ, քանի դեռ ինձ շրջապատող բոլոր մարդիկ նույնպես ազատ չեն: Ես իրական ազատ կդառնամ միայն ուրիշների ազատության միջոցով, այնպես որ իմ շուրջը որքան շատ ազատ մարդիկ լինեն…այնքան ընդարձակ ու խորքային կլինի իմ ազատությունը: Միխայիլ Բակունին (1814 - 1876), ռուս անարխիստ *****Ինքնասիրահարվածությունն այն աստիճան դատապարտման արժանի չէ, որքան ինքնարժեվորման անբավարարությունը: Վիլյամ Շեքսպիր (1564 - 1616), անգլիացի դրամատուրգ *****Լավագույն կառավարությունը կլինի այն կառավարությունը, որը պարփակվելով իր օրինական արտոնությունների պատյանում, քիչ կօգտվի կառավարման լծակներից և յուրաքանչյուրին ազատ նախաձեռնության ասպարեզ կտրամադրի: Էդմոն Ֆրանսուա Աբու (1828 - 1885), ֆրանսիացի գրող *****Իշխանությունն այլասերում է, իսկ իշխանության բացակայությունը բացարձակ է այլասերում: Էդլայ Սթիվենսոն *****Ժողովրդի արատները գրեթե միշտ արմատացած են նրա օրենսդրությունում: Էստեվան Խոսե Էչեվերիա (1805 - 1851), արգենտինացի բանաստեղծ և հրապարակախոս *****Ժողովրդավարությունը պարբերականորեն վերանորոգվող այն սխալն է, թե քաղաքացիների կեսը ժամանակի մեծ հատվածի ընթացքում միշտ իրավացի է: Էլվին Բրուքս Ուայթ (1899 - 1985), ամերիկացի գրող, հրապարակախոս *****Անօտարելի գերագույն իշխանություն, օրենքի առաջ քաղաքացիական ու քաղաքական իրավունքներում իրավահավասարություն, հասարակական ազատություն. այս երեքը ցանկացած ճշմարիտ ժողովրդավարության հիմնական դրույթներն են: Էմիլ Լիտրե (1801 - 1881), ֆրանսիացի պատմագետ, բանասեր *****Իշխանությունն ապականվելու (կոռումպացվելու) հակում ունի, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ է ապականվում: Բրայան Ակտոն (ծնվել է 1972-ին), ամերիկացի ծրագրավորող և ինտերնետ-գործարար *****Երկրի երեսին ապրած ցանկացած բռնակալ նույնպես հավատացել է ազատությանը՝ իր համար ազատությանը: Էլբերտ Գրին Հաբարդ (1856 - 1915), ամերիկացի գրող, հրատարակիչ, նկարիչ և փիլիսոփա *****Երբեք մի՛ համաձայնի ամբոխի հետ, եթե նույնիսկ նա իրավացի է: Էմիլ Միշել Չորան (1911 - 1995), ռումինացի և ֆրանսիացի փիլիսոփա, արձակագիր *****Որտեղ մարդն իր կամքին հակառակ է հայտնվել, այնտեղ էլ նրա բանտն է: Էպիկտետոս (50 - 138), հույն փիլիսոփա *****Դեպի ազատություն տանող մեկ ճանապարհ կա՝ ատելություն այն բանի նկատմամբ, որը մեզանից կախված չէ: Էպիկտետոս *****Ազատ լինում է միայն այն մարդը, որի հետ ամեն ինչ տեղի է ունենում այնպես, ինչպես ինքն է ուզում: Էպիկտետոս *****Ցանկացած բռնակալ սկսում է նրանից, որ պարզեցնում է բոլոր հասկացությունները: Էրիխ Մարի Ռեմարկ (1898 - 1970), գերմանացի գրող *****Քաղաքական գործիչները մեծամասամբ ձևացնում են, թե իրենք գիտեն փլուզումը կանխելու եղանակները: Էրիխ Ֆրոմ (1900 - 1980), ամերիկացի հոգեբան *****Նույնիսկ ամենացածր մտավոր ներուժ ունեցող (մեքենայի արգելակի տեղը միայն իմացող) մարդն առանց դժվարության կարող է պետություն կառավարել, եթե նա արդեն իսկ այդ իշխանությանը հասել է: Էռնստ Հեմինգուեյ (1899 - 1961), ամերիկացի գրող *****Ամենացավոտ վիրահատությունը՝ մարդուն բազկաթոռից անջատելն է: Իսմայիլ Բուլատով (1902 - 1975), ազգությամբ թաթար խորհրդային գեներալ *****Մամուլի ազատությունը քաղաքացիական, քաղաքական ու կրոնական բոլոր իրավունքների պահապանն է: Ադրիանոս Յունիուս (1511 - 1575), հոլանդացի բժիշկ և գիտնական *****Ազատությունը դա յուրաքանչյուրի բնական կարողությունն է՝ անել այն, ինչն իրեն ձեռնտու է, եթե այն չի արգելված ուժով կամ իրավունքով: Հուստինյանոս Առաջին (482 - 565), Բյուզանդիայի կայսր *****Բռնակալական կառավարումը իրերի այնպիսի կարգն է, որի դեպքում իշխողը ստոր է, իսկ նրա հպատակները՝ ստորացված: Սեբաստիան Ռոկ Նիկոլյա դը Շամֆոր (1741 - 1794), ֆրանսիացի գրող, փիլիսոփա, բարոյախոս *****Ես կուզենայի ապրել այնպիսի հասարակությունում, որին իշխանությունն աջակցում է: Յանուշ Վասիլկովսկի (ծնվել է 1932-ին), լեհ հրապարակախոս |