Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

ԵԶԲ-ն մինչև 100 մլն դոլար կհատկացնի «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածի շինարարությանը

16:09, Вторник, 09 Апреля, 2013 года
ԵԶԲ-ն մինչև 100 մլն դոլար կհատկացնի «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածի շինարարությանը
     ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 8-ին ընդունեց Եվրասիական Զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության նորանշանակ տնօրեն Սերգեյ Իգնատովին։
    
     Հանդիպման ընթացքում քննարկվեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին ԵԶԲ մասնակցությունը:
    
     Ս. Իգնատովը ներկայացրեց բանկի գործունեությունը Հայաստանում, ապա նաև տեղեկացրեց, որ ԵԶԲ փորձագիտական խորհուրդը հաստատել է ՀՀ կառավարության ներկայացրած հայտը՝ ԵԶԲ հակաճգնաժամային հիմնադրամից մինչև 100մլն ԱՄՆ դոլար հատկացնել «Հյուսիս-հարավ» ճանապարհի հարավային որևէ հատվածի նախագծման, շինարարության և տեխնիկական վերահսկողության աշխատանքներ իրականացնելու համար. այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքէջից:
    
     Ներկայացնելով «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության ներկա ընթացքը՝ նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ մինչև տարեվերջ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կավարտվեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, որից հետո հնարավոր կլինի արդեն անցնել նախագծի իրականացման հաջորդ փուլերին։
    
     Կարևորելով «Հյուսիս-հարավ» ճանապարհի, մասնավորապես՝ դեպի հարավ գնացող հատվածի շինարարությունը, նախարարն ընդգծեց, որ պետք է միավորել ջանքերը՝ ԵԶԲ-ին հնարավորինս շուտ այդ ծրագրում ներգրավելու համար։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3248 | 0 | 0
Facebook