Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ընդունեց Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանին

22:16, Понедельник, 08 Апреля, 2013 года
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ընդունեց Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանին
     ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ապրիլի 8-ին ընդունեց Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանին, Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուին, Ռումինիայի էկոնոմիկայի նախարարության խորհրդական Դան Սիկոլեին։
    
     Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։
    
     Նշվեց, որ Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության զարգացման համար ստեղծված է լիարժեք իրավապայմանագրային դաշտ, երկկողմ համաձայնագրեր են ստորագրված հնարավոր համագործակցության գրեթե բոլոր բնագավառներում. այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքէջից:
    
     Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն է՛լ ավելի խորացնելու և ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու ուղղությամբ։
    
     Նախարարների միջև ձեռք բերվեց համաձայնություն՝ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-ռումինական միջկառավարական համագործակցության հաջորդ՝ 4-րդ նիստը գումարել Երևանում, 2013 թ. հունիսին։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4081 | 0 | 0
Facebook