Սպարտացիները Բրասիդաս անունով մի տաղանդավոր զորահրամանատար են ունեցել, որը Պելոպոնեսյան պատերազմի (մ.թ.ա. 431 – 403 թթ.) ընթացքում ծանրակշիռ հաղթանակներ է տարել աթենացիների նկատմամբ:
Ահա այս Բրասիդասը մի անգամ չորացրած թզերի պահեստարան սողոսկած մի մուկ է բռնում: Կենդանին կծում է Բրասիդասի ձեռքը, և վերջինս մկանը բաց է թողնում, իսկ «դեպքի վայր» -ում գտնվողներին ասում է.
«Նույնիսկ ամենափոքր արարածը փրկվում է, երբ խիզախորեն պաշտպանվում է իրեն նեղացնողներից»: