Օգոստոսի 28-ին՝ ժամը 12: 50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները երկարատև տեսակցությունից առաջ անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Գ. Գ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի աջ գրպանից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենով փաթեթավորված 1 կոտրված դեղահաբ և սպիտակ փոշենման զանգված: