Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Նամակ -պահանջ նորընտիր Ազգային ժողովին քաղաքացիական ակտիվիստից։

22:02, Пятница, 04 Января, 2019 года
Նամակ -պահանջ նորընտիր Ազգային ժողովին քաղաքացիական ակտիվիստից։

Սարգիս Տեր Յեսայանն մի այսպիսի ազգայնական արժեքների պահպանման պահանջով բաց նամակ է հղել նորընտիր ԱԺ_ին։
     Նյութը ստորև։
    
     https://m.facebook.com/story.php?story_fbid=295186188023065&id=100025950587631
    
     Նամակ -պահանջ նորընտիր Ազգային ժողովին

Առաջարկում եմ, որ նորընտիր Ազգային Ժողովն իր լիազորություններն ստանձնելուն պես անմիջապես վերանայի մեր երկիր մուտքի վիզա ստանալու անհրաժեշտությունը:
     Վերջին օրերում շատ է խոսվում և մենք էլ ականատեսն ենք լինում Հնդկաստանից, Պակիստանից մեծ թափով դեպի Երևան ներգաղթին: Նկատենք, որ մեզ մոտ գալիս են աղքատ և անվճարունակ հնդիկները, մուսուլման պակիստանցիները և ներմուծում իրենց բարքերը:
     Իրենց ներգաղթով նրանք առանց այն էլ էժան մեր աշխատուժը էլ ավելի կէժանացնեն ու հայերին դուրս մղելով կգրավեն աշխատաշուկան: Այս պահին էժան ու սև գումար են աշխատում ջերմոցներում, վարսավիրանոցներում, ավտո լվացման կետերում, շուկաներում, նաև սննդի կետերում, առանց առողջության մասին փաստաթղթի: Սա անհետևանք չի մնա: Աղետալի կլինի նաև դեմոգրաֆիական առումով:
     Չնայած, բոլորս էլ կողմ ենք, որ պայմաններ ստեղծվեն ու դեպի Հայաստան ներգաղթ ապահովվի, բայց դեմ ենք, որ անվճարունակ մուսուլման այլազգիներն ապահովեն մեր երկրի ներգաղթը, այն պարագայում, երբ դրսում իրենց ճակատագիրն են կերտում մեր արտագաղթած հայրենակիցները: Մեր քայլերն ուղղենք ու ոգևորիչ պայմաններ ստեղծենք նրանց վերադարձը խթանելու համար, պահպանելով նաև մեր դեմոգրաֆիան: Էլ չասեմ, որ հիմնք ենք ստեղծում, որ մեր երիտասարդները ստեղծեն ազգայնական խմբավորումներ, իսկ դրա հետևանքները, մեղմ ասած, աղետալի կլինեն...
     Ուստի, քանի որ միգրացիոն տեսանկյունից մենք խոցելի ենք, չունենք փորձառություն այս բնագավառում, կոչ եմ անում նորընտիր Ազգային Ժողովին անհապաղ վերացնել առանց վիզայի ռեժիմը այն երկրների հետ, որտեղից անվճարունակ ու աղքատ զանգվածի ներգաղթ է հնարավոր, հիշենք, որ որպես տուրիստ գալ ցանկացողները ի վիճակի են վճարել վիզա ստանալու համար, իսկ աղքատ, ցածր կենսամակարդակ ունեցող այլազգիների, առավելևս մուսուլմանների ներգաղթը ո’չ տնտեսությունն է զարգացնելու, ո’չ գիտությունը, այլ ճիշտ հակառակը` բոլոր առումներով իջեցնելու է մեր երկրի կենսամակարդակը:
     Ապահովենք հայերի կյանքը Հայաստանում, կայացնենք ու զարգացնենք մեր պետությունը, հետո, երբ հզոր պետություն լինենք, կօգնենք նաև մյուսներին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6315 | 0 | 0
Facebook