Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Անմիջապես եկեղեցու ներսից վերացրե՛ք այս խանութը

Ազատ Խոսք
Пресс-секретарь:
Ազատ Խոսք
21:51, Вторник, 28 Августа, 2018 года
Անմիջապես եկեղեցու ներսից վերացրե՛ք այս խանութը
     «...Եվ Հիսուս, տաճար մտնելով, սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին ու գնորդներին և լումայափոխների սեղանները ցրեց ու աղավնեվաճառների աթոռները շուռ տվեց. և չէր թողնում, որ որևէ մեկը տաճարի միջով նույնիսկ որևէ բան անցկացնի։ Եվ ուսուցանում էր նրանց ու ասում. «Գրված է՝ իմ տունը բոլոր ազգերի համար աղոթքի տուն է կոչվելու, իսկ դուք այն դարձրել եք ավազակների որջեր» » (Մարկ. 11: 15-17) ։
    
     Ստիպված եմ անդրադառնալ այս երևույթին, որին իմ ողջ կյանքում առաջին անգամ եմ հանդիպում և ելնելով երևույթի, մեղմ ասած, տգեղ ու ոչ հարիր լինելուց՝ պահանջում եմ և հայտնում, որ Գոշավանքի եկեղեցի մտնողները այսօր բոլորն էին պահանջում, որովհետև չափազանց վրդովված ու ապշած էինք յուրաքանչյուրս:
     Անմիջապես եկեղեցու ներսից վերացրե՛ք այս խանութը: Եկեղեցին առևտրի սրահ կամ տոնավաճառ չէ: Զբոսաշրջիկներն ու հենց մենք՝ հայերս, ապշած էինք այսօր: Պատմական եկեղեցու ներսում, հենց սրահում, տարբեր իրերի վաճառք է իրականացվում: Սա աններելի է...
     Մոտեցանք եկեղեցում նստած միակ հոգևորականին, ով ասաց, թե իբր ինքը նույնպես դիմել է պատկան մարմիններին, և իբր խանութը հետագային նախատեսվում է դրսում դնել: Իսկ մինչ այդ, սա ո՞նց կարելի է ընդունել: Ովքե՞ր են պատասխանատու: Խնդրում եմ, պահանջում եմ, անմիջապես արգելե՛ք այս ամոթալի նախաձեռնությունը:
     Լուսանկարել եմ այսօր: Հետևելու եմ խնդրին:
    
     Նուշիկ Միքայելյան
     Գրող, հրապարակախոս
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3382 | 0 | 0
Facebook